
«Չեմ հանդուրժի, որ ասեն` տղադ չկա». զինվորի մայր

Tsayg.am. Հունվարի 27-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակում բացվեց մերօրյա հերոս Սիմոն Ճավռշյանի հիշատակին նվիրված անկյունը: Շարքային Ճավռշյանն իր կյանքը զոհաբերել էր հանուն հայրենի սահմանների կայունության և խաղաղության: Պարտադիր ծառայության մեկ և կես տարին հաղթահարած Սիմոնը հակառակորդի գնդակից ընկավ 2016 թվականի փետրվարի 5-ին: Նրա հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա են գտնվել հերոսի ծնողները, հարազատները, Շիրակի մարզպետը և փանիկցիները: