Բաժիններ՝

Ընտրախախտումների ինտերակտիվ քարտեզը

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը այսօր անցկացվող ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին վերաբերող գործիք է պատրաստել։

Ինտերակտիվ քարտեզի վրա տարբեր գույներով նշված են ընտրախախումները՝ ըստ տեսակների։

Կարմիր գույնով նշված են ընտրակաշառքների և ճնշումների դեպքերը, կապույտով՝ հասարակական կարգի խախտումները, կանաչով՝ կեղծիքները, մանուշակագույնով՝ քվեարկության կարգի խախտումները, նարնջագույնով՝ այլ խախտումները։

Բացի տեսնելուց՝ քաղաքացիները կարող են նաև իրենք համապատասխան նյութեր (այդ թվում՝ լուսանկարներ և տեսանյութեր) ավելացնել։

Կայքի հասցեն է https://ahazang.ushahidi.io ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս