Բաժիններ՝

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ապրիլի 2­ի ժամը 13:00­ի դրությամբ ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 75­-ը:

Այդ 75 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-­181-­րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:

Նշված 75 հաղորդումներից 41­-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 25-­ը քվեարկության գաղտնիության խախտմանը, իսկ 9-­ը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս