Բաժիններ՝

9/30 ընտրատեղամասում այս պահի դրությամբ 1897 ընտրողից քվեարկել են 440 մարդ

Երևանի Ալեքսանդր Գրիբոյեդովի թիվ 41 դպրոցում տեղակայված 9/30 ընտրատեղամասում գրանցված 1897 ընտրողից այս պահի դրությամբ քվեարկել են 440­-ը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վարդան Աբրահամյանը նշեց, որ ընտրությունն ընթանում է բնականոն հունով:

«Դեռևս խախտումներ չեն արձանագրվել, ընտրությունները նորմալ ընթանում են, և տեխնիկական խնդիրներ մինչ այս պահը նույնպես չեն գրանցվել»,­ ասաց հանձնաժողովի նախագահը: Վարդան Աբրահամյանը նաև տեղեկացրեց, որ այժմ ընտրատեղամասում չկան միջազգային դիտորդներ` նրանք հետևել են ընտրության ընթացքին և հեռացել:

Հայաստանում մեկնարկել է Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը: Ապրիլի 2-­ին առավոտյան ժամը 08:00­-ի դրությամբ բացվել են հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2009 տեղամասերը:

Քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20:00-­ին, ինչից հետո կսկսվի ձայների հաշվարկը: ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 915: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս