«Մենք արդեն ազդարարել ենք, որ մենք գրեթե լուծել ենք քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ խոսելով Մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած խնդրի մասին՝ կապված քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության մասին:
«Այս ուղղությամբ ապրիլի 21-ին Արդարադատության նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջև կնքվեց համապատասխան պայմանագիր, որով գործակալությունն իր պատրաստակամությունը հայտնեց՝ ֆինանսավորելու դատական արխիվների էլեկտրոնացման գործընթացը, սա լավ պլատֆորմ կլինի, որպեսզի այս ամենի վրա ներմուծվեն արդեն մյուս կոմպոնենտները»:
Սակայն կապալի շրջանակում նախատեսված և պետբյուջեից ստացված 108.920.995 դրամ գումարը կոնկրետ և նպատակային աշխատանքների համար օգտագործելու փոխարեն ուղղվել է մանկապարտեզի 5 մասնաշենքերում տարբեր և միմյանց հետ հաջորդականություն չունեցող՝ քանդման, նախապատրաստման, լոկալ նորոգման և այլ աշխատանքների իրականացմանը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայում քննարկում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը:
Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ղեկավար Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ապրիլի 28-ին և 30-ին հանդիպումներ է ունեցել պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ:
Մայիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Աղջիկները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Այսօր տեղի ունեցավ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հոր՝ Քալաշ Սլոյանի հուղարկավորության արարողությունը:
Մայիսի 2-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փոստանջյանը հավատում է՝ սարիթաղցին այն մարդը չէ, որ ճնշման ներքո գնա ընտրության. «Սարիթաղցին այս անգամ այդ ճնշման ներքո չի գտնվելու, և հանուն իր ազատության՝ մայիսի 14-ին պետք է մարտի գնա։ Ես այդպես եմ ընկալում, որովհետև մենք ազատագրման այլ ճանապարհ չունենք։ Առնվազն, ազատագրումը պետք է սկսենք Երևանից և ճեղքենք այս իրավիճակը։ Ճեղքենք խաղաղ, համաձայնության և համերաշխության ներքո, փոխենք և սկսենք Երևանից»։
Տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքում՝ Երվանդ Խունդկարյանը ստացել է 129 ձայն, Դավիթ Ավետիսյանը՝ 64 ձայն: ՀՀ դատավորների միության նախագահ է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը:
Մայիսի 1-ին, ժամը 17.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի սահմանապահ գոտուց գծային բաժին բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Կարինե Ա.-ն։
Առաջին խմբաքանակը երկիր մտցնելուն պես ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առաջիններից է իմացել և հանդիպում կազմակերպել Արթուր Ալեքսանյանի հետ։
Ապրիլի 30-ին, ժամը 8-ի սահմաններում, Հ. Դավթյանը հիվանդանոցում մահացել է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ջութակահար Էդուարդ Թադևոսյանին ծննդյան 70-ամյակի առթիվ:
Մայիսի 2-ին, ժամը 08:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «CPS» բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի` Մանախի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը փակուղի է մտել: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին՝ ժամը 1-ին, «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանը իրավապահներին հայտնել էր, որ ժամը 22:50-ին անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաեւ հանել է ատրճանակը եւ ուղղել իր վրա, սակայն այն վնասազերծվել է «Ելքի» անդամներից մեկի՝ Գառնիկ Վարդանյանի կողմից:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դեռ գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազայում: Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:
Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի դիմաց, բախվել են Opel մակնիշի 34 ՍZ 533 համարանիշի և Ford Transit մակնիշի 35 AT 052 համարանիշի ավտոմեքենաները։
«Հրապարակը» ստույգ աղբյուրից ստացված տեղեկություն ունի, որ ադրբեջանական խնձորը ստուգվել ու վերստուգվել է, սակայն ոչ մի թունավոր կամ մարդու առողջության համար վնասակար նյութ չի հայտնաբերվել։
Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց գործով մեղադրյալ Արման Ջանջուղազյանի պաշտպան Սուզաննա Խչեյանը: «Ինձ գործը քննող ՀԿԳ քննիչն ասաց, որ գործը փոխանցել են ԱԱԾ, բայց թե որն է եղել պատճառը դեռ տեղյակ չեմ, ԱԱԾ-ից դեռ չեն հրավիրել ինձ»,- ասաց Խչեյանը:
Պարզվել է, որ BMW մակնիշի 05 ՍՍ 466 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել Շիրակի փողոցում գտնվող բենզալցակայանի դիզվառելիքի հաշվիչի արկղին, այնուհետև՝ արտաքին լուսավորության սյանը:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ կանանց խորհուրդն այս օրերին լրջորեն զբաղված է կին մանկավարժների առողջական խնդիրներով:
Շաբաթ-կիրակի օրերին կոնյակ արտադրողներն ամուսնացրել են զավակներին․ «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ՀՀԿ նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանի որդու հարսանիքն էր՝ Ծաղկաձորի «Մարիոթ» ռեստորանում։ Որդին՝ Գառնիկ Ղազարյանը, ով «Արենի» պանդոկի սեփականատերն է, ամուսնացել է «Ղարս» ռեստորանի սեփականատիրոջ դստեր՝ Աիդա Վարդանյանի հետ։
«Ժողովուրդ» օրաթերթն օրերս հարցում էր ուղարկել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ծառայություն` խնդրելով հայտնել, թե 2016 եւ 2017 փետրվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում քանի դատապարտյալ, կալանավոր է ՔԿՀ-ներից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, ներման կամ այլ միջոցների հիմքով ազատ արձակվել:
Երեկ Դիլիջանի «Գետափ» ռեստորանում տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի ծննդյան 44-րդ տարեդարձը։
Ըստ թուրքական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության, շաբաթ օրը Ստամբուլում սպանվել է պարսկալեզու արբանյակային հեռուսատեսային ցանցի տնօրենն ու նրա գործընկերը:
Այն մասնագետներն, ովքեր աշխատել են կրթության կամ թատերական ոլորտներում 2003-ի օգոստոսի 1-ից հետո, մասնակի կենսաթոշակից օգտվել չեն կարող: Մասնակի կենսաթոշակի իրավունքից օգտվողների ցանկը սահմանում է պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքը, որի համաձայն՝ մասնակի կենսաթոշակ կարող են ստանալ.
Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը ստուգել է ռուսական ավիացիոն «Էրեբունի» ռազմակայանում մարտական պատրաստվածության դասընթացների կազմակերպումը:
Մայիսի 1-ը Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրն է: Օրը նշել են «Լենտեքս» ընկերության աշխատակիցները: