Աշխատանք փնտրողների թիվն աճել է
Tsayg.am-ը գրում է. Մայիսի 1-ը Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրն է: Օրը նշել են «Լենտեքս» ընկերության աշխատակիցները: Նրանք քայլերթով ընկերության վարչական տարածքից շարժվել են մինչև Վարդանանց հրապարակ, ապա՝ կենտրոնական զբոսայգի: Մայիսի մեկը, որպես աշխատավորի օր նշվում է աշխարհի 142 երկրում:
1886թ. ամերիկացի եւ կանադացի աշխատավորները ցույց են կազմակերպել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու հետեւանքով մահացել էր 8 ոստիկան եւ 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տուժել էին:
1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի դեպքերի, որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին: Սակայն առաջին անգամ այն նշվել է միայն 1890թ: