Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Ոստիկանության ակադեմիայի դիմաց. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի դիմաց, բախվել են Opel մակնիշի 34 ՍZ 533 համարանիշի և Ford Transit մակնիշի 35 AT 052 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։

Փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, որից հետո հրշեջները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանել հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս