![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկում է Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/Valery-Permyakov1.jpg)
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայում քննարկում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը: «Արմենպրես»-ի հետ զրուցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ մեկնաբանելով հրապարակումն այն մասին, որ քննարկվում է Պերմյակովին ՌԴ-ին փոխանցելու հարցը:
«Պաշտոնապես հայտարարել ենք, որևէ պայմանավորվածության մասին խոսք չկա: Ունենք դատավճիռ, աշխատանքներ են կատարվում՝ այդ դատավճիռը ի կատար ածելու ուղղությամբ: Որևէ այլ տվյալ մենք չունենք որևէ պայմանավորվածության մասին: Բանակցության մասին ներկայում որևէ տեղեկատվություն չկա»,-ասաց փոխնախարարը: