Բաժիններ՝

Կենսաթոշակ` 50-ից 55 տարեկանում. ինչպես և ում դիմել. Dialogue.am

Այն մասնագետներն, ովքեր աշխատել են կրթության կամ թատերական ոլորտներում 2003-ի օգոստոսի 1-ից հետո, մասնակի կենսաթոշակից օգտվել չեն կարող: Մասնակի կենսաթոշակի իրավունքից օգտվողների ցանկը սահմանում է պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքը, որի համաձայն՝ մասնակի կենսաթոշակ կարող են ստանալ .

1.Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներ (ցանկը՝ իրազեկման վերջում), եթե լրացել է նրանց 55 տարին: Ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժն է:

2.Թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների  դերասաններ (ցանկը՝ իրազեկման վերջում), եթե լրացել է նրանց 50 տարին: Ունեեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:

Սակայն, կենսաթոշակի այս տարատեսակից կարող են օգտնվել նրանք, ովքեր վերոնշյալ մասնագիտություններում աշխատել են  մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը:

Կարդացեք նաև

Ստացվում է, որ ավելի քիչ թվով շահառուներ են կարողանում օգտվել մասնակի կենսաթոշակ ստանալու իրենց իրավունքից՝ միայն սահմանված վերջնաժամկետին չհամապատասխանելու պատճառով: Իրավացի կարելի է համարել այն մարդկանց դժգոհություններն, ովքեր աշխատել են կրթության կամ թատերական ոլորտներում, բայց մի քանի օրվա տարբերությամբ չեն կարողանում օգտվել իրենց իրավունքից:

Ցանկալի կլիներ, եթե օրենքը լիներ անժամկետ. տարածվեր նաև նրանց վրա, ովքեր մինչև այժմ էլ զբաղեցնում են այդ պաշտոնները: Ցավալի է նաև, որ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը չի հաշվառվում  մասնագիտական աշխատանքային ստաժում: Սա ևս պակասեցնում է այն մարդկանց շրջանակը, ովքեր կարող էին ստանալ մասնակի կենսաթոշակ:

Օրինակ. 55 տարեկան անձը դիմել է մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցով և նրկայացրել է հետևյալ  մասնագիտական գործունեությունը`

1972-1975թթ.` էքսկուրսավար,

1978-2009թթ.` դպրոցում մանկավարժ:

1-ին դեպքում, երբ աշխատել է որպես էքսկուրսավար, որպես ստաժ հաշվարկվում է ամբողջ ժամանակը` 3 տարի, երկրորդ դեպքում, երբ աշխատել է մանկավարժ` 1978-ից 2009 թվականը, որպես ստաժ է ընդունվում ոչ թե մինչև 2009-ը աշխատած ժամանակը, այլ մինչև 2003-ը, այսինքն հաշվառվում է 25 տարին: Ընդհանուր աշխատանքային ստաժը ստացվում է 28 տարի:

Երբ դիմել մասնակի կենսաթոշակ ստանալու համար

Մասնակի կենսաթոշակի համար հաշվառված անձը մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ, մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, այսինքն` մինչև 63 տարեկանը լրանալը:

Մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվող մասնագիտությունների ցանկը հաստատվել է  ՀՀ կառավարության կողմից:

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

N N
ը/կ

Կազմակերպության անվանումը

Մասնագիտության, պաշտոնի անվանումը

1

2

3

 1.

Պետական հանրակրթական դպրոց, պետական վարժարան, գիշերօթիկ դպրոց և դպրոց-գիշերօթիկ, խուլ-համրերի դպրոց, կույրերի դպրոց, առողջա-րանային դպրոց, մանկական առողջարանին կից դպրոց և ուսումնական խումբ, երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներ, երաժշտական դպրոց-յոթնամյակ, երաժիշտ սաների դպրոց, զինվորական միջնակարգ մասնագիտական դպրոց և ուսումնարան ուսուցիչ, դասատու (դասվար), զինղեկ, ուսուցիչ-լոգոպեդ (լոգոպեդ), խուլ-համրերի մանկավարժ (սուրդոմանկավարժ), կույրերի մանկավարժ (տիֆլոմանկավարժ), մանկա-վարժ-դաստիարակ, դաստիարակ-ղեկավար (դաստիարակ), ավագ ջոկատավար, ջոկատավար, լսողական կաբինետի վարիչ, հրահանգիչ, տնօրեն (դիրեկտոր, վարիչ), ուսումնադաստիարակչական (ուսումնական, դաստիարակչական), ուսումնաարտադրական մասի կամ արտադրական ուսուցման գծով տեղակալներ, ուսումնադաստիարակչական (ուսումնական, դաստիարակչական), մասի վարիչներ

2.

Ժողովրդական կրթության բաժին մեթոդիստ

3.

Բնակշահագործման գրասենյակ մանկավարժ- կազմակերպիչ (մանկավարժ)

4.

Մանկատուն, մանկական աշխատանքային-դաստիարակչական գաղութ, մանկական ընդունարան և մանկական ընդունման կետ, մանկական ընդունող-բաշխիչներ, լոգոպեդիկ կետ և ստացիոնար, դպրոց-կլինիկա, երեխաների աշխատանքային դաստիարակության հատուկ դպրոց տնօրեն (դիրեկտոր), վարիչ, ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով (մասով) տնօրենի տեղակալ, ուսուցիչ, մանկավարժ-դաստիարակ, դաստիարակ-ղեկավար (դաստիարակ), խուլ-համրերի մանկավարժ (սուրդոմանկավարժ), մայրեր

5.

Տեխնիկում, միջնակարգ (միջին) մասնագիտական ուսումնական հաստատություն, քոլեջ, այլ տեսակի պրոֆեսիոնալ տեխնիկական կրթության դպրոց և ուսումնարան Տնօրեն (դիրեկտոր), տնօրենի (դիրեկտորի) տեղակալ, դասատու, ուսուցիչ, մանկավարժ

6.

Մանկապարտեզ (մանկական օջախ և մանկական հրապարակ) և միացյալ մսուր-մանկապարտեզ վարիչ (տնօրեն), ղեկավար-դաստիարակ, դաստիարակ, ավագ դաստիարակ, մեթոդիստ- դաստիարակ, մանկավարժ-դաստիարակ, մանկավարժ, մանկավարժ-ղեկավար, ղեկավար, ուսուցիչ, երաժշտական ղեկավար (երաժիշտ-դաստիարակ, երաժշտական աշխատող), բուժքույր-դաստիարակ (քույր-դաստիարակ)

7.

Մանկական կլինիկա, պոլիկլինիկա, հիվանդանոց, առողջարան, դիսպանսեր, մսուր, երեխայի տուն, հիվանդանոց, առողջարան և գաղութի մանկական բաժանմունք ուսուցիչ, դաստիարակ, մանկավարժ-դաստիարակ, լոգոպեդ, խուլ-համրերի մանկավարժ (սուրդոմանկավարժ)

8.

Մանկապատանեկան դպրոց (մարզադպրոց) և օլիմպիական հերթափոխի ուսումնարան մարզիչ-մանկավարժ, մարզիչ

9.

Մատենադարան, գրադարան՝ անկախ գերատեսչական պատկանելությունից տնօրեն, փոխտնօրեն (տնօրենի տեղակալ), գիտական քարտուղար, բաժնի վարիչ (բացի կադրերի բաժնի վարիչից և տնտեսական բաժնի վարիչից), ենթաբաժնի վարիչ, գրադարանի (մասնաճյուղի) վարիչ

գրադարանավար, կրտսեր, առաջին կարգի, երկրորդ կարգի, առաջատար, ավագ, գլխավոր գրադարանավարներ

մատենագետ, առաջին կարգի, երկրորդ կարգի, առաջատար, ավագ, գլխավոր մատենագետներ

մեթոդիստ, ավագ մեթոդիստ, խմբագիր, առաջին կարգի, երկրորդ կարգի խմբագիրներ

10.

Մատենադարան, թանգարան (պատկերասրահ) էքսկուրսավար, գիտաշխատող, կրտսեր, ավագ, առաջատար գիտաշխատողներ, վերականգնող նկարիչ, ֆոնդային և գիտահետազոտական բաժինների մասնագետներ

11.

Արխիվային վարչություն, պետական արխիվ, գերատեսչական արխիվ, պետական արխիվի մասնաճյուղ, ներկայացուցչություն, բաժին, լաբորատորիա, արխիվ կարգավորող գրասենյակ ֆոնդապահ, ավագ, գլխավոր, առաջին կարգի, երկրորդ կարգի, երրորդ կարգի ֆոնդապահներ, պահպանող, ավագ պահպանող, արխիվագետ, առաջին կարգի, երկրորդ կարգի, երրորդ կարգի, ավագ, առաջատար, գլխավոր արխիվագետներ

մասնագետ, առաջին կարգի, երկրորդ կարգի, առաջատար, գլխավոր մասնագետներ

գիտաշխատող, կրտսեր, ավագ, առաջատար գիտաշխատողներ

արխիվավար (արխիվարիուս), առաջինից վեցերորդ կարգի արխիվ կարգավորողներ և բրիգադավարներ

հնագիր (պոլեոգրաֆ), առաջին կարգի, երկրորդ կարգի, ավագ, առաջատար, գլխավոր հնագիրներ

հնագրագետ (արխեոգրաֆ), առաջին կարգի, երկրորդ կարգի ավագ, գլխավոր հնագրագետներ

հսկող վարպետ, ավագ հսկող վարպետ, լաբորանտ, ավագ լաբորանտ, վերականգնող, վարպետ-վերականգնող, ավագ վարպետ-վե-րականգնող, ախտահանող, վարպետ-ախտահանող, վարպետ-օպերատոր

կազմարար, վարպետ կազմարար, ավագ վարպետ-կազմարար, տնօրեն, փոխտնօրեն (տնօրենի տեղակալ), վարիչ, վարիչի տեղակալ, ներկայացուցիչ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԵՎ ԹԱՏԵՐԱՀԱՆԴԻՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

1. Բալետի պարողներ, պրոֆեսիոնալ-գեղարվեստական կոլեկտիվների պարային համարներ կատարող դերասաններ, տրավեստի (տղայի կամ պատանու դեր կատարող կին) դերասաններ (արտիստներ):

2. Օպերայի և բալետի, երաժշտական կոմեդիայի, երաժշտական‑դրամատիկական, պատանի հանդիսատեսի թատրոնների դերասաններ (արտիստներ)՝ բացի նվագախմբերի դերասաններից, տիկնիկային թատրոնի տիկնիկներ խաղացնող դերասաններ (արտիստներ):

3. Օպերայի և բալետի, երաժշտական կոմեդիայի, երաժշտական‑դրամատիկական թատրոնների, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների նվագախմբերում և սինֆոնիկ նավագախմբերում, ինչպես նաև համերգային կազմակերպությունների նվագախմբերում և երաժշտական էստրադային նվագախմբերում փողային գործիքներ նվագողներ:

4. Համերգային կազմակերպությունների, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների մենակատար վոկալիստ արտիստներ (դերասաններ):

5. Երգչախմբային կոլեկտիվների բարձր կարգի (կատեգորիայի) դերասաններ (արտիստներ), ծաղրածուներ:

6. Կրկեսի և համերգային կազմակերպությունների օդային մարմնամարզիկներ, սարքերի վրա աշխատող մարմնամարզիկներ, մոտոհեծանվաֆիգուրիստներ, ակրոբատներ, էկվիլիբրիստներ, ըմբիշներ, ուժային աճպարարներ, հեծյալ ակրոբատներ, լարախաղացներ, վայրի գազաններ վարժեցնողներ, կրկեսային բոլոր ժանրերի թզուկ-դերասաններ, կրկեսային համարներ կատարող ծաղրածուներ, կասկադյորներ:

Պատրաստեց՝ Զառա Մանուչարյանը
Dialogue.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս