Բաժիններ՝

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարը ստուգել է «Էրեբունի» ռազմակայանի ավիացիոն ստորաբաժանումների պատրաստվածությունը

Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը ստուգել է  ռուսական ավիացիոն «Էրեբունի» ռազմակայանում մարտական պատրաստվածության դասընթացների կազմակերպումը: Այս մասին հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Հրամանատարական և շտաբային դասընթացների ժամանակ «Ալագյազ» զորավարժարանում ՄԻԳ-29 կործանիչները, ՄԻ-8   և ՄԻ-24  ուղղաթիռները կրակել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի ուղղությամբ, ինչպես նաև օդային  մարտեր վարել 200-ից 3000 մետրի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս