
Սամվել Ալեքսանյանն Արթուր Ալեքսանյանին ամսական 5000 դոլար է խոստացել, որ հրաժարվի հավի բուդ ներկրելու մտքից. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վերջերս որոշել է բիզնեսով զբաղվել՝ հավի բուդ ներկրել։
Առաջին խմբաքանակը երկիր մտցնելուն պես ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առաջիններից է իմացել և հանդիպում կազմակերպել Արթուր Ալեքսանյանի հետ։
Հանդիպումը կայացել է շատ հարգալից և ջերմ մթնոլորտում։ Սամվել Ալեքսանյանն ասել է, որ շատ հարգում է սպորտսմենին, նրա վաստակը հայկական սպորտում, բայց հորդորել է թողնել բիզնեսով զբաղվելու մտադրությունը՝ առաջարկելով ամսական գումար։ Պայմանավորվել են, որ Հայաստանին օլիմպիական չեմպիոնն ամսական ստանա 5 հազար դոլար ու հրաժարվի հավի բուդ ներկրելու մտքից»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: