
«Գտե՞լ են արդյոք թունավոր նյութեր ադրբեջանական խնձորի մեջ». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գտե՞լ են արդյոք թունավոր նյութեր խնձորի մեջ։ Այս հարցին ՊԵԿ-ում չեն պատասխանում՝ խոստանալով, որ ավելի ուշ կհաղորդեն։ Երեւի, եթե գտած էլ լինեն, ոչ ոք չի համարձակվի այս մասին հայտնել, ազգային վակխանալիայի ֆոնին։ Ի դեպ, «Հրապարակը» ստույգ աղբյուրից ստացված տեղեկություն ունի, որ ադրբեջանական խնձորը ստուգվել ու վերստուգվել է, սակայն ոչ մի թունավոր կամ մարդու առողջության համար վնասակար նյութ չի հայտնաբերվել։
«Ամբողջ Մոսկվայում այդ խնձորն է վաճառվում, շատ համեղ խնձոր է։ Ես զարմանում եմ ուղղակի, Թուրքիայից Վրաստանով կլոր տարին թուրքական միրգ ու բանջարեղեն է գալիս, ստուգվում է ու մտնում է շուկա, ու ոչինչ, ոչ մի աղմուկ չկա»,- ասաց պետական մարմնի մեր աղբյուրը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: