Արցախի Վարանդա գավառի Սխտորաշեն գյուղի հանդամասում գտնվող հայտնի Տնջրի ծառը հատուկ հսկողության տակ է։ 2150-2200 տարեկան ծառի լեգենդը պատմում է ծառի պահապան 13-ամյա Սամվել Բաբայանը Դաշուշեն համայնքից։ Նա գրեթե ամեն օր մոր հետ գալիս է Տնջրի ծառի մոտ, մաքրում տարածքը և խնամում Տիգրան Մեծի թողած ժառանգությունը։
Մայիսի 14-ին առավելապես հյուսիսային շրջաններում, շրջանների զգալի մասում հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Իրավիճակը ժողովրդագրական առումով գործնականում մնում է նույնը: Այսինքն՝ այն կանխատեսումը, որ ծնելիության շարունակական նվազում պետք է լիներ, սահուն կերպով տեղի է ունենում: Մահացությունը թեթևակի աճում է և շարունակելու է աճել, այսինքն՝ աճման միտում կա: Սա պայմանավորված է հիմնականում բնակչության սեռատարիքային կազմի փոփոխություններով, այսինքն՝ սա ծերացման երևույթի ուղղակի հետևանքներից մեկն է»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնից փայտանյութ ապօրինի դուրս բերելու դեպքի առթիվ:
«Մերիդիան» Էքսպո կենտրոնում անցկացվող «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդես-վաճառքին իր աշխատանքներն է ներկայացնում դիզայներ Լիլիթ Ավետյանը։
Օրեր առաջ Իջևանում 62-ամյա կնոջ բռնաբարության փորձը կանխվել է՝ կնոջ որդու հայտնվելով:
«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 6-ին Երևանում: Կմասնակցեն նաև հայտնի ու ճանաչված աստղեր:
«Մերիդիան» Էքսպո կենտրոնում անցկացվում է «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդես-վաճառքը։ Ցուցահանդեսին հայկական զարդանախշերով իր յուրահատուկ զարդերն է ներկայացնում նաև Արփի Ավդալյանը՝ բանաստեղծ Աշոտ Ավդալյանի դուստրը։ Ցուցահանդեսին ներկա ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին էլ առաջինը հենց Արփիի զարդերը գրավեցին։
«Քաղաքապետի թեկնածուները պարելով եկան, պարելով էլ կգնան, միևնույն է, Երևանի շատ խնդիրներ մնալու են անլուծելի, իսկ հիմա էլ թեկնածուներին հրավիրում եմ պարի»։
Դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Վ. Մ.-ն:
Հայտնի ռեփեր Թիմաթին ելույթ չի ունեցել մայիսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած համերգին:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի նախագիծը:
Երեւանում մայիսի 12-ի երեկոյան 62-ամյա կինը նետվելով շենքի 7-րդ հարկից ինքնասպան է եղել:
Մայիսի 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գիծն ահազանգ է ստացել «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանից այն մասին, որ Կուրղինյան փողոցում գործող քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի տարածքում լարված իրավիճակ է, հրմշտոց է սկսվել ոստիկանների և դաշինքի անդամների միջեւ՝ նախընտրական շտաբից գողացված փաստաթղթերի պատճառով:
Թանկարժեք ավտոմեքենաները՝ թիրախ. հերթական բացահայտումները։
Այսօր 2016թ. ապրիլին Արցախում ռազմական գործողությունների հետևանքով զոհված Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է։
«Այսօր հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակը կպահպանվի, բացառությամբ Տավուշի, Սյունիքի և Արցախի, որտեղ սպասվում է ամպամածություն, իսկ առանձին հատվածներում նաև թույլ անձրև:
«Պետք է կապիտալիզացնենք և հանգստի գոտի դարձնենք՝ ժամանակակից հանգստի գոտուն բնորոշ ատրիբուտիկայով: Դրա համար պետք է թուղթ ու գրիչով հիմնավորենք մեր գործողությունները»։
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին՝ 1961 թ. ծնված Աիդա Ջառահյանը, տեղում մահացել էր, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը և մյուս 2 ուղևորը՝ 1993 թ. ծնված Սերգեյ Բադալյանը և 1932 թ. ծնված Էմմա Դավթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ Է. Դավթյանը և Ս. Բադալյանը մահացել էին:
Պարզվում է՝ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, և գեներալ Մանվելը արտերկրում ապաստան խնդրող մեր հայրենակիցների գլխավոր «զենքն» են եղել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 15-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մայիսի 12-ին, ժամը 19:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում քամու հետևանքով բարդին կոտրվել և ընկել է 3-րդ հարկի պատշգամբի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ամուսիններից առնվազն մեկը պետք է պարտադիր լինի ՀՀ քաղաքացի և 18-ից մինչև 35 տարեկան ներառյալ:
Այս արհեստն ի սկզբանե եղել է «ախպարների»՝ հայրենադարձների մենաշնորհը, իմ վարպետը եւս ախպար էր։ Գյումրեցիների արհեստը ո՞րն է եղել. դարբնություն, կավագործություն. իսկ այ կոշկակարությունը՝ պարսկահայերի, սիրիահայերի արհեստն էր, իրենք էլ լավագույն վարպետներն էին այս գործի։
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել 11.05.2017թ. ժամը 21.00-ի սահմաններում Երևան քաղաքի ՀԱԹ-ում գտնվող, Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու, իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ:
Համաձայն սահմանված կարգի յուրաքանչյուր քաղաքացի տնակն ապամոնտաժելիս պետք է սեփական միջոցներով մաքրի տարածքը: Սակայն որոշմանը ոչ բոլորն են հետևում:
2017 թվականի մայիսի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվհետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանի կողմից կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ կատարելու համար 2017 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 12.40-ից 13.15-ի սահմաններում, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի քաղաքի նստավայրում գտնվող դատարանի շենքում՝ դատական նիստերի դահլիճում, Գ.Շ.-ից անձամբ խոշոր չափերով՝ 600 ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալու դեպքը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ Երևան քաղաքում գործող կրպակից գումար և ծխախոտ հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Քննչական ծառայության դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ադրբեջանի ՊՆ-ը և այլ ուժային կառույցներ վերջին օրերին կեղծ հայտարարություններ են տարածում Ադրբեջանում հայկական հետախուզական ցանցի բացահայտման և նրանց կողմից ահաբեկչական գործողություններ ծրագրելու մասին։