Բաժիններ՝

«Հորաքրոջս տղան բարձրաստիճան պաշտոնյա էր, տարավ, որ տեղավորի ինձ աշխատանքի, այն էլ երկրաշարժը եղավ…»

Գյումրիում, որպես արհեստ, իր ուրույն տեղն ու դերն ունի կոշկակարությունը. այսօր թեպետ վարպետ կոշկակարները քիչ են, սակայն շարունակում են ապրեցնել այս արհեստը։ Asparez.am-ի զրուցակիցն է հայտնի կոշկակարներից Արմեն Աբաջյանը։

-Ինչպե՞ս սովորեցիք կոշկակարություն։

-Ես ավարտել եմ ավտոճանապարհային տեխնիկումը, այս արհեստը միամիտ եմ սովորել։ Աշխատում էի հեծանիվի գործարանում, վարպետս ինձ մի անգամ իր հետ տարավ արհեստանոց ու այդպես սկսեցի սովորել։ Հորեղբորս տղան աշխատում էր Նաիրի պատվերի սրահում՝ կոշիկի պատվերի բաժնում, Երեւանի մասնաճյուղն էր, պատահաբար իմացավ, որ սովորում եմ, կանչեց թե՝ եթե ուզում ես իսկական արհեստ սովորել, արի մեզ մոտ աշխատանքի։ 23 տարեկանից ես զբաղվում եմ այս արհեստով, հիմա 53 տարեկան եմ, ոչ մի օր չեմ փոշմանել ընտրածս գործի համար։

-Եթե չլիներ այս արհեստը, ինչո՞վ կզբաղվեիք։

-Նպատակ ունեի աշխատել մասնագիտությամբ: Հորաքրոջս տղան բարձրաստիճան պաշտոնյա էր, տարավ, որ տեղավորի ինձ աշխատանքի: Այն էլ երկրաշարժը եղավ, հիմա չգիտեմ՝ զուգադիպե՞ց, թե՞ ինչպես… բայց ես մնացի իմ աշխատանքին։

-Ինչ-որ հատուկ գյումրվա տարրեր կա՞ն այս արհեստում։

-Այս արհեստն ի սկզբանե եղել է «ախպարների»՝ հայրենադարձների մենաշնորհը, իմ վարպետը եւս ախպար էր։ Գյումրեցիների արհեստը ո՞րն է եղել. դարբնություն, կավագործություն. իսկ այ կոշկակարությունը՝ պարսկահայերի, սիրիահայերի արհեստն էր, իրենք էլ լավագույն վարպետներն էին այս գործի։ Վարպետս պարսկահայ էր, սովորելս էլ այսպես է եղել՝ նստա կողքը, սորվա։ Առհասարակ 6 ամսում են սովորում, ես 4 ամսում արդեն հմտորեն տիրապետում էի գործիս, տնօրենն էլ, որ տեսավ ես ավագ աշակերտ եմ, եւս 2 աշակերտ էլ կար, կանչեց մեր հիմնարկի ավագ վարպետին, թե որտե՞ղ է Մաթոսը (իմ վարպետը), ես որքան տեսնում եմ էս էրեխեն է սարքում կոշիկը, կարում, տանում, հանձնում է, Մաթոսը գալիս, փողը հաշվում, գնում է, հա՞։ Ու որոշեցին, որ ինձ հրամանագրեն, ես էլ մտնեմ ու կարողանամ որպես վարպետ աշխատել: Ու հենց իմ հրամանագրման օրը երկրաշարժը ելավ, դեկտեմբերի 7-ն էր։ Մեծ մասը զոհվեց երկրաշարժին։

Զրուցեց Էմմա Բաղդասարյանը

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս