Բաժիններ՝

Այսօր Արցախում զոհված Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է

Այսօր 2016թ. ապրիլին Արցախում ռազմական գործողությունների հետևանքով զոհված Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է։ Զինծառայողն այսօր կդառնար 26 տարեկան։

Արգիշտի Արծվիի Գաբոյանը ծնվել է 1991թ. մայիսի 13-ին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում: 2008թ. Արգիշտի Գաբոյանն ընդունվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, այն ավարտելուց հետո ծառայության անցել Արցախում՝ Թալիշում։

Հերոսի մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, 168.am-ին պատմել էր, որ որդին դեռ մանկուց սիրել է բանակը և զինվորական հոր հետ միշտ գնացել է ջոկատի հավաքներին: Այդ այցերից մեկի ժամանակ էլ հանդիպել է Սպարապետ Վազգեն Սարգսյանին, զրուցել հետը ու այդ օրվանից մեծ համակրանք տածել Սպարապետի նկատմամբ. Արգիշտին այդ ժամանակ 6 տարեկան էր։ «Մայիսի 9-ին պետք է Վազգեն Սարգսյանի թանգարանը բացեր իրենց զորամասում, էն էլ չբացեց…»,- ասել էր նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս