«Օրեցօր մարդկանց հետաքրքրությունն ավելանում է իմ զարդերի նկատմամբ». Արփի Ավդալյան

«Մերիդիան» Էքսպո կենտրոնում անցկացվում է «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդես-վաճառքը։ Ցուցահանդեսին հայկական զարդանախշերով իր յուրահատուկ զարդերն է ներկայացնում նաև Արփի Ավդալյանը՝ բանաստեղծ Աշոտ Ավդալյանի դուստրը։ Ցուցահանդեսին ներկա ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին էլ առաջինը հենց Արփիի զարդերը գրավեցին։

168.am-ի հետ զրույցում Արփին ասաց, որ ցուցահանդեսին ներկայացնում է ոչ միայն արծաթե շրջանակով ասեղնագործ զարդեր, այլև նկարներ, որոնք նույնպես ասեղնագործված են հայկական զարդանախշերով և իր մոտեցմամբ։

«Իմ արտադրանքը Հայաստանում պահանջարկ ունի, օրեցօր մարդկանց հետաքրքրությունն ավելանում է իմ զարդերի նկատմամբ, և ձեռք բերելուց հետո սիրով են դրանք կրում»,-ասաց նա՝ հավելելով, որ իր ձեռքի աշխատանքներն արտահանվում են նաև Ռուսաստան և ԱՄՆ։

Արփի Ավդալյանի զարդերը հնարավոր է ձեռք բերել arpiavdalyan.com կայքից, նրա արվեստանոցից և Աբովյան փողոցում գտնվող հուշանվերների խանութներից։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031