
Երևանում կինն ինքնասպան է եղել` նետվելով 7-րդ հարկից. news.am

Երեւանում մայիսի 12-ի երեկոյան 62-ամյա կինը նետվելով շենքի 7-րդ հարկից ինքնասպան է եղել: Հարեւանների խոսքով, Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 22 շենքի 7-րդ հարկի պատուհանից նետված կինը տառապել է անբուժելի հիվանդությամբ: Կինն ապրում էր որդիների հետ: Այս մասին գրում է news.am-ը։