
Որդու հայտնվելը կանխել է մոր բռնաբարությունը. «Փաստինֆո»

Օրեր առաջ Իջևանում 62-ամյա կնոջ բռնաբարության փորձը կանխվել է՝ կնոջ որդու հայտնվելով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երիտասարդ տղամարդը փորձել է իրենից երկու անգամ մեծ կնոջը բռնաբարել. գնացել է վերջինիս տուն, ծեծի ենթարկել, պատռել է կնոջ հագուստները և փորձել է նրան բռնաբարել:
Բարեբախտաբար այդ պահին եկել է կնոջ որդին և կանխել է տղամարդու հանցավոր գործողությունները:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում։