Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորը քիչ առաջ «անհիմն լինելու պատճառով» մերժեց Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի հավաստմամբ՝ տվյալ մարդը տիրապետում է զենքին, քանի որ սպառնալիքում շատ հստակ նշված է՝ 9 միլիմետրանոց փամփուշտով է սպանելու: Ըստ բանախոսի՝ օգտատերը կա՛մ Ոստիկանության մարմնի ներկայացուցիչ է, կա՛մ նա ունի ակնհայտ հովանավորություն նրանց կողմից:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը: Դատարանը քիչ անց կհրապարակի գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպանի միջնորդության վերաբերյալ որոշումը: Գործով ամբաստանյալները ներկայացվել են դատարան, և նրանց դահլիճում ներկաները դիմավորեցին՝ անունները և «մահ ռեժիմին» վանկարկելով:
«Մտածում ենք կառավարության օժանդակությամբ հակակարկտային կայանք տեղադրելու մասին: Շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե կարողանայինք կարկտահարության սպառնալիքը չեզոքացնել պաշտպանիչ ցանցերի օգնությամբ, ինչը, սակայն, թանկ հաճույք է: Մնացած դեպքերում մեր հույսը կախված է լինելու բնության քմահաճույքից: Լիահույս ենք, որ մինչեւ բերքատվության շրջանը լուծած կլինենք նաեւ կարկտահարության սպառնալիքի դեմ պայքարի խնդիրը»,-ամփոփեց Սուլիկո Շուշանյանը:
Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, «Սանիթեք» ընկերությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կազմակերպել և սեղմ ժամկետում իրականացնել բոլոր փողոցների և բակային տարածքների մաքրման աշխատանքները, իսկ «Վեոլիա ջուր» ընկերությանն էլ հանձնարարվել է կարճ ժամանակում ապահովել անձրևատար համակարգի մաքրումն ու կարգաբերումը:
Վորոնեժի մարզում երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա է տուժել Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսի վթարից:
Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի վրա։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք Զ. Զանյանի և Վ. Գերավետյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված 2017 թվականի հունիսի 12-ի բաց նամակի և հայտարարության առիթով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայում չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Հունիսի 13-ին, ժամը 09:17-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասում գտնվող բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան հայտնվել է երկաթգծի վրա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետությունում հունիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտից հիմնականում տուժել է Արմավիրի մարզը:
Հունիսի 13-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Դավթաշենի կամրջի տակ, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկություն չունի Հայաստանի Հանրապետության օրհներգը «Քեզ համար, Հայաստան» երգով փոխարինելու հավանականության մասին: «Առաջին անգամ ձեզանից եմ լսում»,- մեր հարցին պատասխանելով` ասաց նա և հավելեց, որ «Քեզ համար, Հայաստանը» շատ լավ երգ է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունում Արմեն Երիցյանի մահից հետո նախարարության որոշ աշխատակիցներ ավելի ազդեցիկ երևալու համար կոպտորեն խախտում են համազգեստ կրելու կարգը, և դա կատարվում է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի աչքի առաջ:
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 5-ից 9-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2317 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 567 հեռախոսազանգի:
Հանրապետության տարածքում գործող ցիկլոնի ուժը այսօր կթուլանա, երեկոյան ժամերին կարճատև ամպրոպային բնույթի անձրևներ կանխատեսվում են միայն լեռնային գոտիներում։
Հունիսի 13-ին, ժամը 09:02-ին տեղեկություն է ստացվել, որ Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արդեն երկրորդ ամիսն անընդմեջ Հայաստանում սննդամթերքի գների տարօրինակ բարձր մակարդակ է արձանագրվում: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում այդ փաստը:
ՔԿՀ ղեկավարներ արդեն հարամված են համարում արձակուրդը և սպասում են իրենց հետագա ճակատագրին։
Այս թեմայով իրավապահները սկսել են զբաղվել, երբ ՀՀ գլխավոր դատախազը Գևորգ Կոստանյանն էր՝ հենց նրա ցուցումով:
Գողացել են… ամառանոցը։
Հանրապետության հրապարակում երթևեկության կանոնների փոփոխություն է կատարվել:
Հունիսի 12-ին, ժամը 23:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի ստորգետնյա հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 13-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հունիսի 10-ին, ժամը 9.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, իրար են բախվել «Նիսսան», «Դեյվու» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ, որի հետևանքով «Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևորուհին՝ 1990 թ. ծնված Գայանե Ստեփանյանը, տեղում մահացել է:
Փրկարարներն ավտոբուսից տարահանել են 16 քաղաքացու և տեղափոխել անվտանգ տարածք: «BMW» մակնիշի ավտոմեքենաները դուրս են բերվել քարշակ ավտոմեքենայի օգնությամբ, իսկ «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան՝ փրկարարների օգնությամբ:
Կիրակի առավոտյան ամենաշուտն արթնանում են փողոցը մաքրողներն ու սրբում Կասկադի շրջակայքում նախորդ գիշերվանից գոյացած աղբը: Սրճարանում ուղղում են աթոռները, մինչ քարե սալահատակի վրա՝ կանաչապատ ճաղերի կողքին մեքենան կայանի առաջին այցելուն՝ համակարգիչը ձեռքին:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ շորթում։ Նշենք, որ նշված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Էրետիկ էլ եմ գրում, գիտե՞ք ինչ է էրետիկը: Երբ արեւը զարկում է, ճաքում է մարդու դեմքը, մարմնի տարբեր տեղերը, ես սրբով, թանաքով գրըմ եմ, բուժըմ եմ: Մեր գեղի հարեւանի աղջկան էրետիկ եմ գրել, բուժվեց:
Քիչ առաջ Երևանում տեղացած հորդառատ անձրևը տհաճ իրավիճակ է ստեղծել մայրաքաղաքում:
Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում ԵՄ կառույցներին ջանքեր գործադրել հակամարտությունների գոտիներից ուսանողներին և դասախոսներին եվրոպական կրթական ծրագրերի մեջ ներգրավելու ուղղությամբ: