Կատաղած գների հանելուկը. սնն­դամթերքն անցյալ տարվա համեմատ թան­կացել է 6.2 տոկոսով. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդեն երկրորդ ամիսն անընդմեջ Հայաստանում սննդամթերքի գների տարօ­րինակ բարձր մակար­դակ է արձանագրվում: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է ար­ձանագրում այդ փաստը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարա­կած զեկույցի համաձայն՝ սնն­դամթերքը այս տարվա մայիսին անցած տարվա համեմատ թան­կացել է 6.2 տոկոսով: Սա ամենա­բարձր ցուցանիշն է այս տարվա նախորդ ամիսների համեմատ: Սննդամթերքի թանկացման տեմպը գնալով աճում է, և, օրինակ, փետրվար-մարտի համե­մատ թանկացման տեմպը աճել է մոտ 1.8 անգամ:

Թե կոնկրետ որ ապրանքների թանկացման հաշվին է այսպես աճում տեմպը, ասել հնարավոր չէ: Խնդիրն այն է, որ այս տարվա տվ­յալ ամիսը անցած տարվա նույն ամսվա հետ համեմատությունը, տասներկուամսյա գնաճի ցուցանիշը կարևորագույնն է, և իր դրամավարկային քաղաքականության գործիքները կիրառելիս ՀՀ կենտրոնական բանկը օգտվում է հենց այդ ցու­ցանիշից: ԱՎԾ-ն գնաճի վերա­բերյալ իր պարբերական զեկույցի կազմման մեթոդոլոգիան, ի դեպ, փոխել է այս տարվա փետրվա­րից: Հենց այն պահից, երբ սնն­դամթերքի տասներկուամյա գնա­ճը սկսեց նորանոր բարձունքներ գրավել: Հիմա ԱՎԾ-ն ներկայաց­նում է միայն ընդհանուր գնաճի ցուցանիշը, բայց քողարկում է նույն ցուցանիշը առանձին ապրանքախմբերի մասով:

Տարօրինակը միայն այն չէ, որ սննդամթերքը թանկացել է անցած տարվա նույն ամիսների համե­մատ: Շատ տարօրինակ է անցած տարվա դեկտեմբերի համեմատ գների փոփոխությունը: Գործ ունենք տա­րօրինակ երևույթի հետ, որը արձանագրվել է անցած տարվա նույն ժամանակահատվածում: Ինչպես տեսնում ենք, դինամիկան ճիշտ հակառակն է. անցած տարվա 5 ամիսներին գները գնալով նվազել են դրան նախորդած տարվա դեկտեմբերի համեմատ: Մինչդեռ այս տարի տեղի է ունեցել ճիշտ հակառակը։

Ինչն է հանգեցնում սննդամթերքի գների այսպիսի կատաղած աճի, դժվար է ասել։ Համենայն դեպս ոչ մի իրավասու մարմին դեռ չի պարզաբանել այս փաստը։ Իրավիճակը էլ ավելի տարօրինակ է դառնում, երբ հաշվի ենք առնում սննդամթերքի գների դինամիկան աշխարհում։ Ըստ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալների, այս տարվա առաջին ամիսներին ընդհանուր առմամբ պարենամթերքը աշխարհում էժանացել է»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930