Բաժիններ՝

Մաշտոցի պողոտայի գետնանցումն անձրևից ջրալցվել է. փրկարարներն ավտոբուսից տարահանել են 16 քաղաքացու

Հունիսի 12-ին, ժամը 21:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող «Վերսալ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Տ. Ի.-ին պատկանող «Mercedes» մակնիշի 32 AT 333 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հունիսի 12-ին, ժամը 21:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Մաշտոց պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի դիմացի գետնանցումը հորդառատ անձրևից ջրալցվել է, ավտոմեքենաներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջրի մեջ արգելափակվել են թիվ 47 երթուղուն պատկանող «Hyundai» մակնիշի 4380L պետհամարանիշով ավտոբուսը՝ ներսում արգալափակված 16 քաղաքացի, «BMW» մակնիշի 35 SQ 545, «ՎԱԶ 2101» մակնիշի 35 DQ 202, «BMW» մակնիշի 77 UT 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոբուսից տարահանել են 16 քաղաքացու և տեղափոխել անվտանգ տարածք: «BMW» մակնիշի ավտոմեքենաները դուրս են բերվել քարշակ ավտոմեքենայի օգնությամբ, իսկ «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան՝ փրկարարների օգնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս