Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. երիտասարդ վարորդը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 13-ին, ժամը 09:02-ին տեղեկություն է ստացվել, որ Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-37 ավտոճանապարհի Այգեհովիտ-Վազաշեն հատվածի 1-ին կմ-ին «Nissan Murano» մակնիշի 35 CO 041 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1995 թ. ծնված Հ. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշներին և սահել հարակից ձորը (մոտ 6 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին տեղախոխել են Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց նա մահացել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930