Բաժիններ՝

ԵԺԿ քաղաքական համաժողովը կոչ է արել հակամարտության գոտիների ուսանողներին ներգրավել եվրոպական կրթական ծրագրերում

Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում ԵՄ կառույցներին ջանքեր գործադրել հակամարտությունների գոտիներից ուսանողներին և դասախոսներին եվրոպական կրթական ծրագրերի մեջ ներգրավելու ուղղությամբ:

Աս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Իմ առաջարկությամբ Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովի կողմից ընդունված համապատասխան բանաձևով ԵՄ կառույցներին կոչ է արվում ջանքեր գործադրել հակամարտությունների գոտիներից ուսանողների և դասախոսների ներգրավումը եվրոպական կրթական ծրագրերի մեջ ապահովելու ուղղությամբ»,­- նշել է Աշոտյանը։

Բանաձևում, մասնավորապես, նշվում է եվրոպական կրթական համակարգը պետք է ձգտի գործել անդրսահմանային միջավայրում: «Կոչ ենք անում ԵՄ ինստիտուտներին և անդամ պետություններին եվրոպական կրթությունը դարձնել առավել ներառական և շարժունակության հնարավորություններ ապահովել հակամարտության գոտիների եկող ուսանողների և անձնակազմերի համար»,­- նշված է ԵԺԿ քաղաքական համաժողովի ընդունած բանաձևում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս