Գևորգ Սաֆարյանը հեռացվեց դատական նիստերի դահլիճից

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորը քիչ առաջ «անհիմն լինելու պատճառով» մերժեց Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը:

Հիշեցնենք, որ պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել գործով դատավորին: Մինչև դատավորը հրապարակում էր որոշումը, դահլիճում վանկարկում էին «Սասնա ծռեր»:

Դատավորը որոշում կայացրեց դատարանի դահլիճից 3 ժամով Գևորգ Սաֆարյանին հեռացնելու մասին. դատարանն անհարգալից վերաբերմունք համարեց այն, որ Գևորգ Սաֆարյանը դատարանին դիմում էր առանց ոտքի կանգնելու:

Նախազգուշացում կիրառելուց հետո դատավորը հեռացրեց նրան դահլիճից: Դատական նիստը ընդմիջվել է մեկ ժամով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930