Քաղաքացու ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Երևանի բնակիչ Աշխեն Հովհաննիսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթև Խաչատրյանի հաղորդման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Երևանի բնակիչ Հայկ Հունանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 14-ին հանդիպել է Տաջիկստանի նախագահ գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած արտգործնախարար Սիրոջիդին Ասլովի հետ:
58 կողմ, 31 դեմ. Հայաստանի խորհրդարանը այո ասաց պետական հաստատությունների մասնավորեցման մասին ծրագրին:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 14-ին ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկայի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովը հունիսի 13-ին նիստ է գումարել։ Նիստի ընթացքում բացվել են դրամաշնորհային մրցույթին ներկայացված հայտերը։
«Ամենազարգացած երկրներում գյուղատնտեսությունը պետության հովանու ներքո է գործում, բայց մեզ մոտ Գյուղնախարարությունը, բացի գյուղացուց, բոլորի շահերը պաշտպանում է: Եթե գյուղացին օրենքով պաշտպանված չէ, ով գալու է՝ պետք է թալանի: Մարդիկ չեն ուզում մշակել հողը, որովհետև գիտեն, որ խաբում են»,- նշեց բանախոսը:
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայող է մահացել։
«Մենք, 10 տարի է՝ պնդում ենք, որ այդ սարքերը բանի պետք չեն, բայց գյուղնախարարի տեղակալն էլի փորձում է պաշտպանել այդ սարքերի արդյունավետությունը, ուղղակի բանից պարզվում է՝ կարկուտն է շատ հզոր եղել, ու կարկուտն է մեղավոր»:
Հունիսի 15-ին ժամը 15։30-ին Երեւանի երկաթուղային կայարանից Բաթումի կմեկնի Երեւան-Բաթումի-Երեւան երթուղում գործող այս տարվա առաջին գնացքը: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
Վարչությունը հիշեցնում է, որ սահմանապահ գոտում գտնվելու թույլտվությունը ձեւակերպվում է ոստիկանության եւ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության հետ համաձայնեցմամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքի բնակիչ, 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանին վրաերթի ենթարկելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Հրազդանի 16-ամյա բնակչին:
Նախարարի խոսքով՝ յուրաքանչյուր ոք պետք է իր չափով պատասխանատու լինի, որպեսզի հասկանա, որ սոցիալական պաշտպանության ոլորտում առնչվում է քաղաքացիների հետ, ովքեր ունեն ամենատարբեր սոցիալական խնդիրներ, և ևս մեկն առաջացնելն անթույլատրելի է ու անմարդկային: Իսկ որպես ոլորտը սպասարկող նախարարի՝ իր հասցեին հնչող քննադատություններին ի պատասխան՝ վերջինս նկատեց.
«Խնածախ համայնքում արտագաղթ էլ կար, մի երկու հոգի աշխատատեղ ուներ, այդ մի երկու հոգու աշխատատեղը կրճատվեց, դրա փոխարեն՝ նոր 6 աշխատատեղ բացվեց, մենք մշակույթի տան տանիքը վերանորոգեցինք, փողոցները խճապատեցինք»։
«Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ նախագահ Վահան Մովսիսյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ համայնքների խոշորացման գործընթացի նպատակը պետք է լինի արդյունավետ կառավարումը, ծառայությունների մատչելիությունը, երկրի կառավարման համակարգի ապակենտրոնացումը։
Օդի ջերմաստիճանը hունիսի 15-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Գիլոյանի խոսքով՝ համայնքների խոշորացում ասվածը գումարներ խնայելու համար չէ, այլ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար է. «Երբ ասում են՝ գումար է խնայվում, դա խնայվում է զուտ համայնքի համար։ Որևէ գումար խնայելու խնդիր չկա, այլ ընդամենը կրճատված հաստիքները վերաիմաստավորելու խնդիր է դրվում»։
Թե՛ Մկրտիչ Մինասյանը, թե՛ Գուրգեն Մուշեղյանը համաձայն չեն այն գնահատականներին, որ՝ եթե Գետառը փակված չլիներ, նման դեպք տեղի չէր ունենա։ «Որտե՞ղ՝ Գետառը, որտե՞ղ՝ Մաշտոցի պողոտան։ Մաշտոցի պողոտան այսքան տարի շահագործվում է։ Այստեղ խնդիրն արդեն ոչ ճիշտ շահագործումն է…»։
Ինդոնեզիայի պետական լրատվական գործակալության՝ ԱՆՏԱՐԱ-ի լրագրողները Հայաստան այցից հետո մի քանի հոդվածներով անդրադարձ են կատարել Հայաստանին, երկրի պատմամշակութային կոթողներին եւ տեսարժան վայրերին՝ ընդգծելով դրանց եզակիությունը եւ նշանակությունը աշխարհասփյուռ հայերի համար:
Արյունատվության ակցիային մասնակցեցին նաև պատգամավորներ Հրայր Թովմասյանը, Կարեն Ավագյանը, Կարեն Բեքարյանը, Մարգարիտ Եսայանը, Նիկոլ Փաշինյանը, Աղվան Վարդանյանը, Հակոբ Հակոբյանը և այլք:
Հունիսի 14-ին, ժամը 11:43-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Թեհլերյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կայքի տեղեկություններով՝ տղամարդը բուժում է ստացել նշված կենտրոնում, որտեղ ընդունվել էր թոքի ուռուցք և սուր շնչառական անբավարարություն ախտորոշմամբ:
Մենք դիմում ենք միջազգային կառույցներին և միջազգային հանրությանը՝ պահանջելով գործնական և սպառիչ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում իրականացվող մարդաորսը և քաղաքական գործիչների նկատմամբ օր օրի սաստկացող բիրտ հալածանքները սանձելու ուղղությամբ:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ …չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:
Գետառի փակելը, պարոն Սանասարյանի համոզմամբ, մի օր բերելու է ջրհեղեղի: Նրա խոսքով, 1946 թվականին հորդառատ անձրեւի պատճառով Գետառը վարարել է և «իր հետ անգամ 30 տոննանոց ժայռաբեկոր է պոկել, բերել»։
Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից` գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։
Յուրի Տեփանոսյանը 2 դուստր և մեկ որդի ունի: Դուստրերից ավագը՝ Էլենն է միայն դպրոց գնում՝ պարուհի է, փոքր դուստրը մանկապարտեզ է հաճախում: Տեփանոսյանը դուստրերից հետո տղա էր ունեցել. «Երազում էր, թե երբ է տղա ունենալու…»,- ասաց մայրը: Որդին 6 ամսական է եղել, երբ Յուրին մահացել է. «Առաջին բառը պապա է ասել»,- հուզված նշեց տիկին Աշխենը:
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը որոշել է կառուցվածքային փոփոխություններ անել՝ ձգտելով կենտրոնացված կառավարման։ Նախկին տեսչությունները՝ Կենտրոնի, Արաբկիրի, Շենգավիթի և այլն, բոլորը միավորվել են մեկ վարչության մեջ։ Այսինքն՝ երբեմնի հզոր տեսչությունները դարձել են մեկ խոշոր վարչության կազմում գործող բաժիններ։
Երեկ Երևան-Մոսկվա ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ երկու երեխա: ԱԻ նախարարությունը հայտնել է, որ ավտոբուսը պատկանել է «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ին:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի շքեղ առանձնատան կողքին մի նոր, ոչ պակաս շքեղ կառույց է վեր խոյանում։ Հիշեցնենք, որ այս թաղամասի մեկը մյուսից շքեղ առանձնատների տերերն են Գագիկ Բեգլարյանը, Վարդան Հարությունյանը, ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, Վովա Գասպարյանը և այլք։