Կրակոցներ Ալավերդիում. «Կատա» սուպերմարկետի մոտ դիմահար կրակոցով սպանվել է նախկինում դատված 41-ամյա քաղաքացին. shamshyan.com
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի վրա։
Ինչպես Ալավերդիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Փիրուզյանը տեղում մահացել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածի եղբայրը 2016 թվականին 2 հոգու էր սպանել և դիմել էր փախուստի։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։