Բաժիններ՝

Երևանում կինը գաղտնի տեսանկարահանել է սեռական հարաբերությունը, այն հրապարակելու սպառնալիքով գումար պահանջել տղամարդուց

Դատարան է ուղարկվել շորթման դեպքով հարուցված քրեական գործը։

Քրեական գործի շրջանակներում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շորթմամբ տղամարդուց զգալի չափերով գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, իր բջջային հեռախոսով, նրանից գաղտնի, տեսանկարահանել է իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունը և նշված` վարկաբեկող տեսանյութերը կնոջը և այլ անձանց հրապարակելու սպառնալիքով վերջինիցս մաս-մաս պահանջել է ընդհանուր 800 դոլար գումար:

Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ շորթում։ Նշենք, որ նշված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930