ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի, 2017 թվականի հունիսի 12-ին` ժամը 01:00-07:00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականից հետո շարունակելու է հետևողական միջոցներ ձեռնարկել մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների օրինականությունն ապահովելու ուղղությամբ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 8-ից 9-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 20-ը: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:
«Շատ պուճուր և չհասկանալի հարցեր եք տալիս: Երբ որ հարցերը կպատրաստեք, էն ժամանակ կպատասխանեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանը` ի պատասխան հարցի, թե ի՞նչ կարող է փոխել երկրում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը:
Այսօր Ազգային ժողովում ընդունվեցին մի շարք օրենսդրական նախագծեր։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվեց պատգամավորների ձայների մեծամասնությամբ՝ 92 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։
«Ջասթինն ո՞վ ա, ազիզ ջան, ես չեմ էլ ճանաչում: Մեր դստեր հարսանիքին ոչ մեկ չի եղել, սաղ Հայաստանից են եղել: Թե էդ ՞ով ա գրում, էդ ինֆորմացիան ո՞վ ա տարածում, չեմ իմանում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայատարարեց ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսնայանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ո՞վ է երգել իր դստեր հարսանիքին:
Մարուքյանի խոսքով՝ համայնքների խոշորացման իմաստն այս ձևով այն է, որ համայնքներում մեծ թվով գյուղապետեր և ավագանի չի լինի. «Հասկացանք, ես էլ չեմ ուզում, որ մեծ թվով գյուղապետ ու ավագանի ընտրվի, բայց դրանով դուք կոնկրետ արդյունքը ցույց տալի՞ս եք՝ ինչ է փոխվել մարդկանց կյանքում։ Այս պահին կառավարությունը մեզ որևէ բան չի կարողանում ցույց տալ»։
Հունիսի 7-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խուդյակով փողոցի թիվ 25 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու քննարկման ժամանակ հայտարարեց, որ այսօր առավոտյան Գագիկ Ծառուկյանին և «Ծառուկյան» դաշինքին են դիմել Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ։
«Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ իրենց դաշինքը շարունակում է դեմ մնալ նախագծին, և դիմելով Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ նկատեց, որ կարող էին երկրորդ ընթերցման համար գոնե հիմնավորումներ բերել, թե ինչո՞ւ են մասնավորեցվում ներկայացված հաստատությունները։
«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ եթե ՀՀ քաղաքացիները միահամուռ ձայն տային իրենց դաշինքին, ապա դրա արդյունքում ավելի համալիր հակակոռուպցիոն մարմին կստեղծվեր.
«Կա տեսագրություն, որտեղ երևում է, որ 2-3 անձանց միջև տեղի է ունենում ծեծկռտուք, բայց կրակոցի վերաբերյալ որևէ տվյալ չկա: Այդ տեսագրությունից արդեն պարզ են տվյալ անձինք, բայց, քանի որ տվյալ անձինք այս պահին չեն հայտնաբերվել, նրանց ինքնության վերաբերյալ որևէ տեղեկություն չենք կարող տալ»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:
Հունիսի 8-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1959 թ. ծնված Վալերի Թ.-ն, որը գիտակցության չգալով՝ մահացել է:
Խարդախի գործունեությունից տուժածները կարող են դիմել ոստիկանություն։
Հունիսի 8-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հանձնուքների ընդունման սենյակում զննության ենթարկելով դատապարտալ Վ. Կ.-ի համար քաղաքացի Ս. Տ.-ի կողմից բերված հանձնուքը, ստվարաթղթե տուփով 21 խմորեղենների մեջ նկատել են սպիտակ փոշենման զանգված:
Հունիսի 8-ին, ժամը 22:51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում:
Երեկ սկսվեց նախորդ տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների դատաքննությունը: Սակայն դատական նիստը դեռ չսկսված՝ ավարտվեց. «Սասնա ծռերի» անդամներից ոչ մեկը դատավորի գալու ժամանակ ոտքի չկանգնեց՝ հայտարարելով, որ չեն ցանկանում ենթարկվել դատարանին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 9-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Երեկ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի տներից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի՝ կախված վիճակում։ Գյուղապետ Արթուր Ավետիսյանը հայտնել է, որ կնոջը կախված վիճակում հայտնաբերել է նրա 5-ամյա որդին։
Երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին և նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանին կալանավորելու համաձայնություն է տվել, նրանք կալանավորվել են:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. թմրամիջոցը Հայաստան է ներմուծվել ԱՄՆ-ից:
Հունիսի 9-ին, ժամը 01:00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել:
Քիչ առաջ Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցում, որտեղ քիչ առաջ, ըստ բնակիչների, հնչել էին կրակոցներ, վիճաբանել, միմյանց էին ծեծել գազի գրասենյակի պետի վարորդ ու գազի գրասենյակի նախկին աշխատակից Վարդան Եդիգարյանը, թվով 7 մեքենաներ բախվել են իրար։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 9-ին Ժամը 10.00-21.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Ռուսթավելի փողոցի և 1, 2, 3, 4 նրբանցքների, Աբովյան փող. 1, 2 նրբանցքի, 1 փակուղու և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Տարբերությունը շատ նկատելի է, ամեն տարի սերնդի վերաբերմունքը ուսման, դաստիարակության հանդեպ փոխվում է, երեւի պատճառներից մեկն այն է, որ այս տեխնոլոգիաների դարում ենք ապրում:
Ավտոմեքենայից 2 միլիոն դրամ գողացողին հայտնաբերեցին:
Հունիսի 8-ին, ժամը 21:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Ռեփեր Թիմաթին հունիսի 8-ին Հանրապետության հրապարակում հանդես եկավ անվճար համերգային ծրագրով, որին երկրպագուները շատ էին սպասել:
«Հայաստանում կարելի է տեսնել անհամար հրաշալի վանքեր, որոնք շատ հաճախ տեղակայված են անասելի գեղեցկություն ունեցող բնության մեջ: Հայաստանի մայրաքաղաք Երևանը ողջ Եվրոպայում ամենաարագ զարգացող քաղաքներից է»,- գրում է Gulf Times-ը: