
«Շատ պուճուր և չհասկանալի հարցեր եք տալիս». Գալուստ Սահակյանը՝ լրագրողներին

«Շատ պուճուր և չհասկանալի հարցեր եք տալիս: Երբ որ հարցերը կպատրաստեք, էն ժամանակ կպատասխանեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանը` ի պատասխան հարցի, թե ի՞նչ կարող է փոխել երկրում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը:
Նա հրաժարվեց իր տեսակետը հայտնել ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին:
Հարցին, թե կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում պե՞տք է սպասել, որ նաև բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն, Գ.Սահակյանը նույնպես չպատասխանեց:
«Նոր պատգամավորներ են եկել, մանր, փոքրիկ էդ հարցերը իրենց տվեք»,- դժգոհեց Սահակյանը: