Բաժիններ՝

«Ես կզարմանամ, եթե հետագայում ՀՀԿ-ականները դիմեն այդ հանձնաժողովին, կամ որպես ազդարարներ հանդես գան». Էդմոն Մարուքյան (ուղիղ միացում՝ ԱԺ-ից)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի նախագծի վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նույնիսկ ոչ գրավոր առաջարկների մեծամասնությունն ընդունվել է։

«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ եթե ՀՀ քաղաքացիները միահամուռ ձայն տային իրենց դաշինքին, ապա դրա արդյունքում ավելի համալիր հակակոռուպցիոն մարմին կստեղծվեր.

«Բայց ունենք իրողություններ և տեսնում ենք, որ իշխանությունն այս պահին պատրաստ է քայլի այս մասը կատարել, իսկ մենք ստեղծվող մեխանիզմը պետք է օգտագործենք։ Ես կզարմանամ, եթե հետագայում ՀՀԿ-ականները դիմեն այդ հանձնաժողովին, կամ որպես ազդարարներ հանդես գան։ Այս մեխանիզմն ընդդիմությունն է օգտագործելու, և մեր օգտագործելու արդյունքում այն պետք է կայանա ու ապագայում ունենանք համալիր հակակոռուպցիոն մարմին»։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նկատեց՝ դեռ երեկ չէ առաջին օրը գուցե զարմանալի լիներ, որ մեծամասնությունը կարող է համաձայնել, որ ընդդիմությունը ներկայացուցիչ ունենա հակակոռուպցիոն հանձնաժողովում, բայց, ըստ նրա՝ այսօր արդեն դա զարմանալի չէ.

«Մենք աշխատում ենք բոլորիս ջանքերը ներդնել, որպեսզի կոռուպցիան լիովին արմատախիլ անենք մեր երկրում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս