
ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենսդրական նախագծեր

Այսօր Ազգային ժողովում ընդունվեցին մի շարք օրենսդրական նախագծեր։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվեց պատգամավորների ձայների մեծամասնությամբ՝ 92 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ևս ընդունվեց պատգամավորների ձայների մեծամասնությամբ՝ 91 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ։
Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին օրենքի նախագիծն ընդունվեց 58 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ արդյունքով։
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն էլ ընդունվեց 57 կողմ, 24 դեմ, 0 ձեռնպահ արդյունքով։