Բաժիններ՝

Երևանում կայացավ հայտնի ռեփեր Թիմաթիի խոստացված համերգը

Ռեփեր Թիմաթին հունիսի 8-­ին Հանրապետության հրապարակում հանդես եկավ անվճար համերգային ծրագրով, որին երկրպագուները շատ էին սպասել:

«Բարև Երևան: Շատ եմ սպասել այս համերգին, ուրախ եմ, որ այստեղ եք: Երեկոն թեժ է լինելու»,­- այսպես երաժշտասերներին ողջունեց ռեփերը: Նա հավելեց, որ իրեն ոգևորում է այն փաստը, որ չնայած Մարզահամերգային համալիրում չկայացած համերգին՝ երկրպագուներն իր կողքին են:

Հրապարակը լի էր երկրպագուների հոծ բազմությամբ, որոնք ռեփերի հետ հավասար կատարում էին նրա երգերի մեղեդային հատվածները:

Նրանցից շատերը նշեցին, որ անհամբերությամբ են սպասել իրենց սիրած երգչի ելույթին ու շատ ուրախ են, որ հնարավորություն ունեն բաց երկնքի տակ վայելել ռեփերի ստեղծագործությունները:

Թիմաթիի, Black Star խմբի, L’ONE­-ի և MOT­-ի համատեղ համերգը նախատեսված էր մայիսի 12­ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տեխնիկական խնդիրների պատճառով Թիմաթին համերգին ելույթ չունեցավ` հիասթափեցնելով իր երկրպագուներին: Այնուհետև նա համացանցում տեսանյութ հրապարակեց` խոստանալով նոր համերգով ներկայանալ հայաստանցի երաժշտասերների առաջ և պահեց իր խոստումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս