Կախված մոր ոտքերի տակ խաղալիս է եղել նրա տասը ամսական աղջիկը. մորը հայտնաբերել է 5-ամյա որդին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի տներից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի՝ կախված վիճակում։ Գյուղապետ Արթուր Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ կնոջը կախված վիճակում հայտնաբերել է նրա 5-ամյա որդին։

Վերջինս այդ մասին ահազանգել է հարևաններին։ Ըստ գյուղապետի՝ երբ հարևանները ներս են մտել բակ, դիակից ոչ հեռու խաղալիս է եղել նրա 10 ամսական դուստրը։ Կնոջ ամուսինը պայմանագրային զինծառայող է և դեպքի մասին լսելով՝ գյուղ է եկել հրամանատարի ուղեկացությամբ։ Ըստ գյուղապետի, կինը որևէ գրություն չի թողել, և ոչ ոք չի հասկանում արարքի պատճառը։ Ընտանիքը սոցիալապես ապահովված է»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս