«Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության տվյալներով՝ Վորոնեժի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից»,-հայտնեց Բալայանը:
«Մենք միշտ ասում ենք՝ քաղաքն անպաշտպան է սելավների և ջրհեղեղների նկատմամբ, առավել ևս՝ կլիմայական փոփոխության պայմաններում, որ էքստրեմալ վիճակները գնալով սաստկանում են։ Այս առումով ամեն ինչ էլ կարելի է սպասել։ Հիմա նայեք՝ Թբիլիսիում կամ Մոսկվայում ինչ եղավ»,- ասաց նա։
Հունիսի 13-ին, ժամը 14:03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանից-Մոսկվա ուղևորվող երթուղային ավտոբուսը Վորոնեժի մարզում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի առուն, կան տուժածներ:
2017 թվականի հունիսի 13-ին` ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ հրազենից կրակոցներ են արձակվել Կամո Փիրուզյանի ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային մարմնական վնասվածքներից նա տեղում մահացել է:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արամ Վարդևանյանը նշանակվել է վարչապետի ավագ օգնական։
«Օպերատիվ տվյալներով՝ երեկ տեղացած կարկուտը թեթև վնասներ է հասցրել նաև Շիրակի մարզում: Հակակարկտային կայանները ինտենսիվ աշխատել են, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել վնասներից Արագածոտնի մարզի հարակից համայնքներում, ինչպես նաև Արմավիրի մյուս հատվածներում, այլապես վնասները շատ ավելի մեծ կլինեին», – իր խոսքում նշել է Աշոտ Հարությունյանը:
«Որոշ մարդկանց կողմից Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին այլ տոնավաճառներ տեղափոխելու գործընթացը փորձ է արվում ներկայացնել որպես մարդկանց օրվա հացից զրկել, մինչդեռ մեր նպատակը բնավ այդ մարդկանց նեղացնելը չէ: Ավելին, մենք փորձում ենք անել առավելագույնը, որ հնարավորին աջակցենք Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին՝ հաշվի առնելով, որ այդ տարածքում առաջիկայում սկսվելու են կառուցապատման աշխատանքները, և մեր այս համաքաղաքացիների խնդրի կարգավորումը դարձել է առաջնահերթություն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու աշխատասենյակից դրամապանակ գողացած անձի ինքնությունը:
Ընկերության տվյալներով` մեր սպասարկման տարածքում ջրերի զգալի կուտակումներ գրանցվել են երևանյան երկու հասցեում. մեկը Լենինգրադյան փողոցում, մյուսը Մաշտոցի պողոտայում՝ «Ծածկած շուկայի» հարեւանությամբ: Առաջին հասցեում` ջրերի կուտակումը տևել է ընդամենը 15 րոպե:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորը քիչ առաջ «անհիմն լինելու պատճառով» մերժեց Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի հավաստմամբ՝ տվյալ մարդը տիրապետում է զենքին, քանի որ սպառնալիքում շատ հստակ նշված է՝ 9 միլիմետրանոց փամփուշտով է սպանելու: Ըստ բանախոսի՝ օգտատերը կա՛մ Ոստիկանության մարմնի ներկայացուցիչ է, կա՛մ նա ունի ակնհայտ հովանավորություն նրանց կողմից:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը: Դատարանը քիչ անց կհրապարակի գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպանի միջնորդության վերաբերյալ որոշումը: Գործով ամբաստանյալները ներկայացվել են դատարան, և նրանց դահլիճում ներկաները դիմավորեցին՝ անունները և «մահ ռեժիմին» վանկարկելով:
«Մտածում ենք կառավարության օժանդակությամբ հակակարկտային կայանք տեղադրելու մասին: Շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե կարողանայինք կարկտահարության սպառնալիքը չեզոքացնել պաշտպանիչ ցանցերի օգնությամբ, ինչը, սակայն, թանկ հաճույք է: Մնացած դեպքերում մեր հույսը կախված է լինելու բնության քմահաճույքից: Լիահույս ենք, որ մինչեւ բերքատվության շրջանը լուծած կլինենք նաեւ կարկտահարության սպառնալիքի դեմ պայքարի խնդիրը»,-ամփոփեց Սուլիկո Շուշանյանը:
Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, «Սանիթեք» ընկերությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կազմակերպել և սեղմ ժամկետում իրականացնել բոլոր փողոցների և բակային տարածքների մաքրման աշխատանքները, իսկ «Վեոլիա ջուր» ընկերությանն էլ հանձնարարվել է կարճ ժամանակում ապահովել անձրևատար համակարգի մաքրումն ու կարգաբերումը:
Վորոնեժի մարզում երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա է տուժել Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսի վթարից:
Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի վրա։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք Զ. Զանյանի և Վ. Գերավետյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված 2017 թվականի հունիսի 12-ի բաց նամակի և հայտարարության առիթով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայում չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Հունիսի 13-ին, ժամը 09:17-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասում գտնվող բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան հայտնվել է երկաթգծի վրա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետությունում հունիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտից հիմնականում տուժել է Արմավիրի մարզը:
Հունիսի 13-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Դավթաշենի կամրջի տակ, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկություն չունի Հայաստանի Հանրապետության օրհներգը «Քեզ համար, Հայաստան» երգով փոխարինելու հավանականության մասին: «Առաջին անգամ ձեզանից եմ լսում»,- մեր հարցին պատասխանելով` ասաց նա և հավելեց, որ «Քեզ համար, Հայաստանը» շատ լավ երգ է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունում Արմեն Երիցյանի մահից հետո նախարարության որոշ աշխատակիցներ ավելի ազդեցիկ երևալու համար կոպտորեն խախտում են համազգեստ կրելու կարգը, և դա կատարվում է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի աչքի առաջ:
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 5-ից 9-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2317 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 567 հեռախոսազանգի:
Հանրապետության տարածքում գործող ցիկլոնի ուժը այսօր կթուլանա, երեկոյան ժամերին կարճատև ամպրոպային բնույթի անձրևներ կանխատեսվում են միայն լեռնային գոտիներում։
Հունիսի 13-ին, ժամը 09:02-ին տեղեկություն է ստացվել, որ Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արդեն երկրորդ ամիսն անընդմեջ Հայաստանում սննդամթերքի գների տարօրինակ բարձր մակարդակ է արձանագրվում: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում այդ փաստը:
ՔԿՀ ղեկավարներ արդեն հարամված են համարում արձակուրդը և սպասում են իրենց հետագա ճակատագրին։
Այս թեմայով իրավապահները սկսել են զբաղվել, երբ ՀՀ գլխավոր դատախազը Գևորգ Կոստանյանն էր՝ հենց նրա ցուցումով:
Գողացել են… ամառանոցը։
Հանրապետության հրապարակում երթևեկության կանոնների փոփոխություն է կատարվել: