![](/banners/BeFunky-design.jpg)
Թելման Քալաշյանի տեղն ասելու համար խոստացված գումարը կմնա Ոստիկանությունում. Աշոտ Ահարոնյան. tert.am
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/Ashot-Aharonyan1.jpg)
Շամիրամ գյուղում օգոստոսի 1-ին մի քանի անձանց հրազենով սպանելու և վիրավորելու մեջ մեղադրվող, մինչև երեկ հետախուզման մեջ գտնվող Թելման Քալաշյան հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության և ԱԱԾ ուժերով է հայտնաբերվել, ուստի նրա տեղն ասելու համար խոստացված 5-10 միլիոն դրամ գումարը կմնա ոստիկանությունում:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության ու լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ մանրամասնելով.« Այսինքն՝գումարն այս անգամ կմնա ոստիկանությունում»:
Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ նման խոստում տալու պրակտիկա կիրառվում է տարբեր երկրներում ՝ ծայրահեղ դեպքերում, առանձնապես վտանգավոր հանցագործներին բացահայտելու համար: