Բաժիններ՝

Նոր Հաճնում ՌԴ քաղաքացի է սպանվել. կասկածյալն իր ազգականն է

Օգոստոսի 24-ին Նոր Հաճն քաղաքում փորձել են խեղդամահ անել Ռուսաստանի Դաշնության քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց և օգոստոսի 25-ին մահացել: 168.am-ին ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից հայտնեցին, որ արդեն գործ է հարուցվել, և այն քննվում է Քննչական կոմիտեում:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեզ հայտնեց, որ ՌԴ քաղաքացին ազգությամբ հայ էր, որին սպանելու կասկածյալն իր ազգականն է: 60-ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով՝ ազգականը ձերբակալվել է:

Հարցին, թե կասկածյալն ընդունե՞լ է արդյոք իր մեղավորությունը, Ս. Տռուզյանը պատասխանեց, որ այլ մանրամասներ չեն հրապարակվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031