Երևանում ինքնասպանության փորձ կատարած կանայք մայր և դուստր են. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Armtimes.com-ի տեղեկություններով, նախօրեին ինքնասպանության փորձ կատարած և վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Երեւան քաղաքի Բաղյան փողոցի բնակիչներ՝ 69-ամյա Ռուզաննա Կ.-ն և 36-ամյա Զարուհի Ս.-ն մայր եւ դուստր են:

Մեր տեղեկություններով, վերջիններս որոշակի առողջական խնդիրներ ունեն:

Հիշեցնենք, որ մայր և դուստր նախօրեին իրենց բնակարանում ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել են իրենց։ Ռուզաննա Կ.-ն ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրված վերք, իսկ Զարուհի Ս.-ն՝ վերին վերջույթների երակների, որովայնի առաջնային պատի կտրված վերք աստիճանի վնասվածքներ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս