Ոստիկանությունը կրկին հիշեցնում է. ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 14-ին, ժամը 16.30-ին, 1977 թ. ծնված Վարուժան Յ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 5 փամփուշտ, «ՋԻ-1» և «Ֆ-1» տիպի 1-ական նռնակ՝ պայթուցիչներով, և հայտնել, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին:
***
Ճանապարհային ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 14-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Սևանի բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Կարեն Մ.-ն և հանձնել 5.45 մմ տրամաչափի ինքնաշեն կրակող սարք, 1 պահեստատուփ, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 57 փամփուշտ ու հայտնել, որ նշվածն ինքը գտել է նույն օրն իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին: