Բաժիններ՝

Վթար Հրաչյա Քոչար փողոցում. տուժածը հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:51-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան, ավտոմեքենայից առկա է հեղուկի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» մակնիշի 19 AR 009 պետհամարանիշի (վարորդ Ա. Գ.) և «Toyota Camry» մակնիշի O177ТТ123 պետհամարանիշի (վարորդ Հ. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1984 թ. ծնված Ռ. Ա.-ը մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 կլինիկա: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս