![](/banners/BeFunky-design.jpg)
Հրդեհ սահմանագոտում. ինչ է տեղի ունեցել Բարեկամավանում. «Ժողովուրդ»
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/Barekamavan.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, Ադրբեջանին սահմանակից Բարեկամավան գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին բողոքեցին, որ գյուղի արոտավայրերն այրվել են, խոշոր եղջերավոր անասուններն արածելու տեղ չունեն, մտնում են գյուղացիների տնամերձ տարածքները, արածում, ոչնչացնում կանաչ մարգերը:
Բարեկամավանցիների վկայությամբ՝ գյուղի արոտավայրերը վառվել են Ադրբեջանի հետ սահմանում բռնկված հրդեհից, որը տարածվել է գյուղի տարածքում: Հրդեհի մյուս օջախն էլ գյուղացիների վառած կրակից է առաջացել: Նշենք, որ 484 բնակիչ ունեցող Բարեկամավանի հողատարածքների զգալի մասը ադրբեջանական գնդակոծության գոտում լինելու պատճառով չի մշակվում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: