![](/banners/BeFunky-design.jpg)
Սեպտեմբերի 18-ը ոչ աշխատանքային օր է
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/oracuyc.jpg)
Համաձայն ՀՀ Կառավարության 2017թ.-ի օգոստոսի 17-ի 991-Ն որոշման 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2017 թվականի սեպտեմբերի 23-ը` շաբաթ օրը:
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի սեպտեմբերի 23-ը` շաբաթ օրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- ասված է կառավարության որոշման մեջ: