Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից ﬔկում բռնկված հրդեհը մարվել է հոկտեմբերի 25-ին, ժամը 17:42-ին:
Հոկտեմբերի 25-ին ժամը 10:05-ին ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության մ-ր Վ. Իվանյանից Արցախի ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Ասկերան-Ստեփանակերտ տանող ճանապարհի 2-րդ կմ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 17:37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 26- ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Գյուլբենկյան փող. 36, 38, 38/1, 40, 42 համարների` իրենց կոտորակներով, Ա. Խաչատրյան փող. 9-ից-14 համարների` իրենց կոտորակներով, Կոմիտասի պող. 3, Վաղարշյան փող. 19/1 համարների ջրամատակարարումը:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի բնակիչ Հարություն Աղաջանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել երկու անձի։
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ժամը 19:40-ի սահմաններում Արմավիր քաղաքից դեպի Հացիկ գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Nissan Tiida մակնիշի 35 NC 959 համարանիշի և Opel Astra մակնիշի 34 NM 047 համարանիշի ավտոմեքենաները:
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում շարունակվեց «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ հայագիտական և հասարակական գիտությունների բաժանմունքի, Երևանի պետական համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ:
«Ամենահաջողակ կանայք, որոնց ես գիտեմ, նրանք են, որոնք դեռ վաղ մանկությունից շրջապատված են շատ ուժեղ, աջակցող, ոգևորող տղամարդկանցով, դա կարող է լինել հայրը, հորեղբայրը, եղբայրը, նշանակություն չունի»:
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի քարտուղարության քաղաքական հարցերով տնօրեն Ալեքսանդր Գեսսելի գլխավորած պատվիրակության հետ:
Ինչո՞ւ են շտապօգնության մեքենաները կանչերի դեպքում սովորաբար ուշ տեղ հասնում՝ հարուցելով քաղաքացիների դժգոհությունը:
Վերջերս մեր հանրապետությունում դրսից ներկրվող կարագի որոշ տեսակների գներ կտրուկ բարձրացան:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017թ. հոկտեմբերի 30-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 9-րդ հասցեի դիմաց կգործարկվի հեռակառավարվող տեսախցիկ:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվե, որից երկու օր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ խոստանալով հաստատել 23 մլն եվրոյի վարկը՝ Գյումրու փողոցաշինության և լուսավորության ծրագրի իրականացման համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:
«Լրիվ ամորձատվում են մեր մտավորականության ստեղծման, գիտնականների, մշակույթի գործիչների, հոգևոր զարգացման ճանապարհները, վերանում է դա: Սա շատ վտանգավոր է: Չէ՞ որ հայտարարվում է, որ Հայաստանը պետք է դառնա նորագույն տեխնոլոգիաների երկիր, ովքե՞ր պետք է իրականացնեն, ովքե՞ր պետք է լինեն մասնագետները, որ առաջ տանեն»:
Այսօր Ագզային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանն ազատամարտիկների խնդիրների վերաբերյալ հարց հնչեցրեց:
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գազի գնի վերաբերյալ հարցով դիմեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին:
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը «Նաիրիտի» վերաբերյալ հարցեր հնչեցրեց:
Եվրասիական տնտեսական միության տարածքում մշակվելու է վարորդական իրավունքի միասնական կանոնների վերաբերյալ համաձայնագիր: Այս մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը` ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստի արդյունքները:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` համածառայակցի կողմից ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու՝ Հ.Ավետիսյանին հարվածներ հասցնելու, վիրավորելու վերաբերյալ։
Լոս Անջելեսում իր մահկանացուն է կնքել Համբիկ Սասունյանի մայրը՝ Ժորժեթ Սասունյանը:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կամ իր հարազատները երբեք չեն հայտարարագրել իրենց պատկանող Գյումրու գազալցակայանների վերաբերյալ տվյալները: Ներկայացված հայտարարագրերում Ղուկասյաններին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի վերաբերյալ ևս տվյալներ չկան: Համենայնդեպս, այս ամենի վերաբերյալ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում՝ ethics.am-ում, մենք որևէ տվյալ չգտանք:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութից քաղաքացու բջջային հեռախոսը հափշտակած անձի ինքնությունը։
ՀՀ զինված ուժերում ծառայության հարցը 1997թ-ից պարբերաբար Ազգային ժողովի օրակարգում է և լուծում չի ստանում: Այս մասին այսօր ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Պետք է խոստովանել, որ Հայաստանում զինված ուժերի հետ հարաբերություններում կան 3 խումբ մարդիկ: Առաջին խումբը նրանք են, ովքեր զինված ուժերի հետ ունեն օրինական հարաբերություններ` և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե: Երկրորդ խումբն արտոնյալներն են, ովքեր դե յուրե օրինական հարաբերությունների մեջ են, բայց դե ֆակտո կարողանում են իրենց երեխաներին բանակ չուղարկել»:
Հոկտեմբերի 26-27-ը, 29-ի ցերեկը, հոկտեմբերի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Ռուսական մաքսատունը, Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ համատեղ, թուրքական լոլիկն այս երկրների տարածքով Ռուսաստան վերաարտահանումը կանխելու արդյունավետ եղանակ է գտել:
«Եթե մեր ազգային հերոսին՝ «Միայնակ Գայլին», կարմիր բերետները դաժանորեն ծեծի են ենթարկում բանտում, ինչի՞ մասին կարող է խոսք գնալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:
«Եթե մենք ապրում ենք անարդար պետության մեջ, սա այդ անարդարությունից մի փոքր դետալ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ խոսելով քրեակատարողական հիմնարկի կողմից «Սասնա ծռեր» խմբի անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանին գունավոր թղթեր և մատիտներ հանձնելն արգելելու մասին: