Բաժիններ՝

«Սա մի քավոր-սանիկային պետություն է, որտեղ նույնիսկ ամուսնությունները կատարվում են հաշվենկատ իմաստով». Ռուբեն Հախվերդյան

«Եթե մենք ապրում ենք անարդար պետության մեջ, սա այդ անարդարությունից մի փոքր դետալ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ խոսելով քրեակատարողական հիմնարկի կողմից «Սասնա ծռեր» խմբի անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանին գունավոր թղթեր և մատիտներ հանձնելն արգելելու մասին:

Նրա խոսքով՝ եթե «Սասնա ծռերի» բարձրացրած ապստամբությանը մասնակցում էր 300 հազարից ավելի մարդ, նրանց հետ համաձայն էր մեր ժողովրդի 70 տոկոսը, ուրեմն՝ ինչի՞ մասին է խոսքը. «Սա մի քավոր-սանիկային պետություն է, որտեղ նույնիսկ ամուսնությունները կատարվում են հաշվենկատ իմաստով: Կարծում եմ՝ նույնիսկ, եթե այդ մատիտները տան, սա շատ փոքր հարց է, որովհետև սրանից ավելի մեծ, գլոբալ հարցեր կան, օրինակ՝ մարդու ապրելու իրավունքը: Մարդիկ ապրելու իրավունք չունեն, դրա համար են խոպան գնում: Ի՞նչ խոսենք ստեղծագործելու մասին, ամբողջ երկիրն է վերածված քրեակատարողական հիմնարկի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս