![](/banners/BeFunky-design.jpg)
«Զինծառայողները Տավուշի մարզում սպիտակագլուխ անգղ են հայտնաբերել». Արծրուն Հովհաննիսյան
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/2_640x420-27.jpg)
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի Նավուր գյուղի Եղիշավան կոչվող տարածքում ծառայության ժամանակ ՀՀ ՊՆ ՌՈ զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ: Զինծառայողները անգղին տեղափոխել են զորամասի տարածք, խնամել են, կերակրել այնուհետև վերադաս հրամանատարության մջոցով կապնվել են բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Այժմ սպիտակագլուխ անգղին տեղափոխել են մասնագիտացված տարածք համապատասխան վերահսկողության տակ»: