Արմավիրի մարզում բախվել են Nissan-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 4 վիրավորները ծայրահեղ ծանր վիճակում են. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ժամը 19:40-ի սահմաններում Արմավիր քաղաքից դեպի Հացիկ գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Nissan Tiida մակնիշի 35 NC 959 համարանիշի և Opel Astra մակնիշի 34 NM 047 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով 5 հոգի, ովքեր դուրս են բերվել քաղաքացիների և Արմավիրի ոստիկանների օգնությամբ, տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ սակայն, վիրավորներից մեկը, գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ 4 հոգի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և սահմանազատել տարածքը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Մանրամանսերն՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս