Նախօրեին մայրաքաղաքում արտառոց դեպք է տեղի ունեցել՝ տաքսի ավտոմեքենայի վարորդի և ուղևորուհու միջև:
Հոկտեմբերի 25-ին ժամը 10:56-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հրամանատարից տեղեկություն է ստացվել, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակելու նպատակով ԱԱՀՍ փրկարարները մեկնել են Ասկերանի շրջան Կարմիր Գյուղ համայնքի մոտակա տարածք նույն համայնքի բնակիչ Վ. Հ.-ին որոնելու նպատակով, ով տնից դուրս է եկել հոկտեմբերի 24-ին ժամը 17:00-ի սահմաններում և չի վերադարձել:
«Այդ փողը ներդրվում է երեխաների համար, ինձ հավատալով՝ մարդիկ տալու են։ Այդ գումարը ես կգնեմ ու այդ դպրոցը կլինի, ուզում է դա Փոստանջյանը, թե ոչ։ Եթե այնտեղ ռեստորան կամ խանութ կբացվի, կգաք, կասեք՝ ամոթ քեզ»։
«Իսրայելում ընտրություններում մեկ իշխանությունն է հաղթում, մեկ՝ ընդդմիությունը, իսկ այն երկրում, որտեղ միայն իշխանությունն է հաղթում, նա տասնյակ կիլոմետրերով հեռու է Իսրայելից»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավաև Նիկոլ Փաշինյանը:
«Պարոն փոխնախագահը տարկետման իրավունքից չի օգտվել»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ապրիլյան պատերազմը մեզ պետք եղավ, որ հասկանանք, որ ունենք լրջագույն խնդիրներ բանակում, պետք է 100 զոհ և 8 հեկտար տարա՞ծք կորցնեիք, որ հասկանայիք, որ բանակը կարևոր է»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 8.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ Արարատի մարզի Հովտաշատ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1991 թ. ծնված Աննա Մ.-ն, 1957 թ. ծնված Կարինե Հ.-ն, 1990 թ. ծնված Հասմիկ Մ.-ն և 2015 թ. ծնված Մանվել Մ.-ն:
«Մենք բարձրացնում ենք խնդիր տարկետում ստացողների կամ առողջական վիճակի պատճառով բանակից ազատվողների հետ կապված»,- այսօր Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանն անդրադարձավ երեկ Ուկրաինայում պատգամավորի նկատմամբ տեղի ունեցած մահափորձի դեպքին:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի պետական համալսարանում այսօր կարճատեւ ու փոքր մասշտաբներով դասադուլ է տեղի ունեցել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանում սպասվող փոփոխությունների մասով կարծես հստակություն է նկատվում։ Իշխանական մեր աղբյուրը նշեց, որ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու որոշումը կարծես թե վերջնական է եւ ընդամենը ամիսների հարց է»։
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19:17-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը հողամասերի հավաքածու ունի: Նրան են պատկանում թվով վեց հողամասեր, ինչի մասին տեղեկանում ենք Զաքարյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
ՀՀԿ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Արտաշատի ՀՀԿ կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանն Armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով իր եւ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի միջեւ տեղի ունեցած հեռահար վեճին, նշեց, որ նման բան չկա իր եւ Գրիգորյանի հարաբերությունները «խաղաղ են»:
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 00։31-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի նախկին օդանավակայանի մոտակայքում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է փոսում` ցեխակույտում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանը պատրաստվում է «արտագաղթել»։ Մեկ անգամ մուտքի վիզան մերժելուց հետո ԱՄՆ դեսպանատունը վերջապես արտոնել է մեկնումը։ Փաստաբանը մեկնում է իր ընտրյալի մոտ՝ ամուսնության նպատակով։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պաշտոնեական դիրքն անխնա օգտագործում է՝ «Ռոստելեկոմ» ընկերությանը պետության հաշվին հարստանալու հնարավորություններ ստեղծելու համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահները չեն ցանկանում ընթացք տալ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին. խոսքը Նիկոլ Փաշինյան-Արտաշես Գեղամյան ծեծկռտուքի մասին էր: Դատելով ականատեսների պատմածից՝ Փաշինյանի վրա Գեղամյանի հարձակումը լիովին տեղավորվում էր ՀՀ քրեական օրենսգրքի շրջանակներում:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված ակտիվ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվելու «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակը հրկիզած անձանց ինքնությունը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում պաշտոնատար անձանց կողմից վերցվող կաշառքի ամենատարբեր դրսեւորումները շարունակվում են: Թերթին հայտնի դարձավ, որ Ռուբեն Մանուչարյանը, լինելով ՀՀ ՊՆ Ն զորամասում պաշտոնատար անձ, զորամասի պայմանագրային զինծառայող Հայկ Խոսրովյանի անգործությունը պարտակելու համար նրանից յուրաքանչյուր ամիս գումար է պահանջել: Դեպքով սկսել են զբաղվել իրավապահները»:
«Հայկական Ժամանակ» թերը գրում է. «Տպավորությունը, թե հայաստանյան հոգեբանների շրջանում բացասական վերաբերմունք կա «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի նկատմամբ, հաստատվում է մեր հարցումների արդյունքում: Ավելին՝ պարզվեց՝ օրենքի այս նախագծին դեմ են անխտիր բոլոր մասնագետները, որոնց մենք դիմեցինք՝ չնայած նրանց մի մասի համար ոլորտում նմանատիպ կարգավորումները սկզբունքորեն անընդունելի չեն:
«Փաստ» օրաթերթը գրում է. «90-ականներին Գորիսի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Սամվել Հարությունյանը որոշել է նոյեմբերին Սյունիքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Սամվել Հարությունյանի անունը լրատվամիջոցներում ակտիվորեն սկսեց շրջանառվել 2013 թվականից սկսած: Նա հաճախ հանդես էր գալիս ասուլիսներով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ նրա ընտանիքի անդամներին մեղադրելով ծանր հանցագործությունների, թմրամոլության եւ կաշառակերության մեջ:
«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ միայն նախորդ խորհրդարանի գործունեության վերջին ամիսներին, ԱԺ-ի հեռախոսային խոսակցությունների համար ծախսվել է ավելի քան 47.3 մլն դրամ կամ մոտ 100 հազար դոլար: Այդ գումարի զգալի մասը կազմում է ԱԺ պատգամավորների՝ ծառայողական բջջային հեռախոսակապի վարձավճարը:
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 06:45-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Անկախության բանակ» հայրենասիրական միավորում հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) պատրաստվում է Ղուկասյանում նոր ֆիրմայով գործարան կառուցել:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 01:02-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի` Երկաթ-Գծի ավանի, Ս. Գրիգորյան փող. 10ա շենքի, Գարեգին Ա փող. 6, 8, 10, 12, 12բ, 53 շենքերի և առանձնատների, Ախուրյանի խճ. 2ա շենքի, Նորավան թաղամասի, Երևանյան խճուղու բազմաբնակարան շենքերի, ֆիննական տների, նորվեգական քոթեջների ջրամատակարարումը:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 19:05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Հացիկ ավտոճանահապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից ﬔկում բռնկված հրդեհը մարվել է հոկտեմբերի 25-ին, ժամը 17:42-ին: