Արմավիրի մարզի Նորապատ գյուղում գրեթե երեք օր մոլեգնած հրդեհը մարվել է
Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից ﬔկում բռնկված հրդեհը մարվել է հոկտեմբերի 25-ին, ժամը 17:42-ին: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքցը։
Հոկտեմբերի 22-ին, ժամը 22:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում:
Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Ժամը 23:16-ին հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան. դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:48-ին:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 08:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Ժամը 18:20-ի դրությամբ մարվել է ծխացող 3 օջախ, կան ծխացող օջախներ:
Հետհանգեցման աշխատանքներին մասնակցել են մեկ մարտական հաշվարկ և Արմավիրի քաղաքապետարանի կողմից տրամադրված 1 ավտոսանդուղք:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում մեկ մարտական հաշվարկ:
Ամբողջությամբ այրվում է եռահարկ բնակելի շենք (20×40 մ, յուրաքանչյուր հարկը՝ 800 քմ), թվով 10 բնակարան՝ գույքով: