Ինքնասպանություն տեղի չէր ունեցել, կատարվածը սպանություն էր։
Նոյեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Վերելակներում ավազակային հարձակումներ կատարած տղամարդը հայտնաբերվել է։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում օգոստոսի 12-ին հայտնաբերված նորածինը դեռեւս ընկեցիկի կարգավիճակ ունի: Երեւանի «Մանկան տանը» գտնվող փոքրիկի մայրը մինչ այսօր չի ներկայացել:
2016 թ. մայիսի 29-ին ԼՂՀ զորամասերից մեկում հանկարծամահ եղած ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի գործը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում է: Վերջինիս իրավահաջորդի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը: Սուրեն Մոսիյանի մահվան մեջ մեղադրվում է Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան Սեդա Թադևոսյանը:
Հայ-ամերիկյան արշավախումբն այս տարի Գեղարոտի պեղումների ժամանակ մեկուսացած համալիր է հայտնաբերել, որն եզակի է ողջ Հայաստանի և ամբողջ Ք. ա. 3-րդ հազարամյակի մշակույթի համար:
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Արցախում գրանցվել է 771 ամուսնություն:
Ոստիկանության հորդորը վարորդներին ու ծնողներին. երեխաներին տեղափոխեք միայն մանկական աթոռակով կահավորված մեքենաներով:
Հանրային խորհրդում այսօր՝ նոյեմբերի 13-ին, տեղի է ունեցել քննարկում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերյալ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճեմասրահում կազմակերպված արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանի «Էրգրի աստվածները» խորագիրը կրող վիպասքի և «Բառերի խրխինջը» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսին:
«Անդրադառնալով դասադուլների խնդրին՝ կարծիքս այստեղ միանշանակ է՝ եթե իրական կրթական պրոցես է գնում, ապա սա շատ վտանգավոր երևույթ է, որովհետև այն, ինչ բաց է թողնվում իրական կրթական պրոցեսի ընթացքում, հնարավոր չէ վերականգնել»:
Մեկնարկում է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի հերթական փուլը: Այս մասին տեղեկացրին «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունից: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Նոյեմբերի 13-ին, ժամը 15:57-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շինարարների թիվ 5 հասցեի հետնամասում այրվում է տնակ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանրապետության ողջ տարածքում ուսումնասիրություններ կկատարի պտուղ-բանջարեղենի շուկայում՝ իրացվող պտուղ-բանջարեղենի ծագումը պարզելու և սպառողներին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի Արագածոտն մասնաճյուղի հաճախորդներից խարդախությամբ գումար հափշտակելու և յուրացնելու դեպքի մի շարք հանգամանքներ. մասնաճյուղի նախկին կառավարչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ոստիկանները բացահայտեցին Մալիշկա գյուղի մթերային խանութից կատարված գողությունը։
Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության սահմանման չափորոշիչները որոշակի փոփոխությունների են ենթարկվել: Հանրային ռադիոյի «Սպառողի ժամը» հաղորդման շրջանակներում փոփոխությունների և չափորոշիչների սահմանման նոր մոդելի մասին խոսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համակարգող խորհրդատու՝ Անուշ Սիմոնյանը:
ՀՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Ջոն Կիրակոսյանի դպրոցում միջադեպի մասին հրապարակումների հիման վրա: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Անցած շաբաթ բավական բազմամարդ բողոքի ակցիաներ տեղի ունեցան Զինապարտության մասին օրինագծի դեմ, որով փաստացի վերացվում է տարկետումը։ Հիմնականում Երևանի պետական համալսարանի մի քանի հարյուր ուսանողներ գրեթե ողջ շաբաթ դասադուլ կազմակերպեցին՝ պահանջելով վերացնել տարկետման սահմանափակումը։ Ուսանողները հայտարարել են դասադուլի և բողոքի այլ ակցիաները շարունակելու մասին։ Ա
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Էջմիածնի բնակչուհուն առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը:
«Ինչպես մեծ բանաստեղծն է ասում՝ ազատության ճանապարհը փշոտ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ակադեմիական ազատությունների մասին՝ ասաց ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը:
Երկու սպանությունների կազմակերպման գործի շրջանակում միջազգային հետախուզում է հայտարարվել Մոսկվայում խոշորագույն Չերքիզյան շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմաիլովի նկատմամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բասմանյան դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարյովան:
Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզում նոյեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկում, որի ընթացքում հիվանդացել է 8 երեխա, նրանցից 5-ը հոսպիտալացվել է Ալավերդու բժշկական կենտրոն, 3-ը բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում:
«Համաձայն եմ, որ բուհերը քաղաքականացված չեն, որովհետև քաղաքականությունը լրիվ ուրիշ բան է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Բաց հասարակության հիմնադրամներ. Հայաստանի» տնօրեն Լարիսա Մինասյանը:
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հունաստանի և Հայաստանի քաղաքացուհի, 47-ամյա Մարինե Սարգսյանը պատրաստվում է դիմել ՀՀ Ոստիկանութան պետ, Ոստիկանության գեներալ–գնդապետ Վլադիմիր Գասպարյանին, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջիններս իրենց հսկողության տակ վերցնեն նոյեմբերի 8-ին Երևանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իր տղայի՝ Հունաստանի քաղաքացի, 7-ամյա Մարիոս–Արտյոմ Սարգսյանի նկատմամբ դպրոցում կատարված անմարդկային վերաբերմունքի բացահայտման գործը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆրանսիական «Շնայդեր Էլեկտրիկ» ընկերության, ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Կասկադ էներգո-Տաշիր-ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնի բացման արարողությանը:
Միայն անցյալ շաբաթվա ընթացքում երեխաների իրավունքները ոտնահարելու մասին տարբեր մարդկանց կողմից 3 տարբեր բովանդակության նամակներ եմ ստացել:
530 հազար ԱՄՆ դոլար գումար է հավաքագրվել կանադահայ համայնքի կողմից։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կանադայի տեղական մարմնի կողմից կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում նոյեմբերի 12-ին Տորոնտո քաղաքում ավելի քան 400 կանադահայեր մասնակցել են նվիրատվությանը։ Ճաշկերույթի ընթացքում տեղի է ունեցել նաև աճուրդ։ Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին դանակահարված երիտասարդ աղջիկ է տեղափոխվել բժշկական կենտրոն։