Սույն թվականի նոյեմբերի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի` Վանատուր, Ջրառատ և Միկրոշրջան թաղամասերի ջրամատակարարումը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մարդիկ երկրային կյանքն անցնում են երկնայինում իրենց տեղին արժանանալու համար: Եթե այս կյանքն անկարևոր լիներ, Աստված մեզ չէր ուղարկի այս աշխարհ: Աստված մեր շուրջ գտնվող ամեն ինչ ստեղծեց, որ մենք ապրենք ու վայելենք:
Մեր իրականության մեջ բազմաթիվ դեպքեր կան, երբ զույգերն առանց միմյանց չեն կարող ապրել, սակայն, միասին լինելով հանդերձ, չգիտեն՝ ինչ է իրական երջանկությունը:
Մոտ 1 ամիս առաջ՝ հոկտեմբերի 12-ին, Ճարտարապետի միջազգային օրվա կապակցությամբ բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով «Տրդատ ճարտարապետ», «Մոմիկ ճարտարապետ», «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալներ էին հանձնվել ոլորտի ներկայացուցիչների:
«Հարցրի գանգատները, ասաց, որ ոչ մի գանգատ չունի, ու մենք պետք է ուրախացնենք իրեն, քանի որ իրեն այդպես ասել է իր վաղեմի բժիշկը»։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ահազանգ է ստացվել Ոստիկանության Կոտայքի բաժին, որ Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտ կրակոցներ են հնչել:
Երեկ՝ նոյեմբերի 11-ին ժամը 15:00-ի սահմաններում, Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան–Իջևան ճանապարհից դեպի Ճամբարակ տանող խաչմերուկից մոտ 600 մետր հեռավորության վրա՝ կամրջին հարակից տարածքում, թափառող շան երախում քաղաքացիները նկատել են մարդու մարմնի մաս:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում կասեցրել է Մարալիկի համայնքային «Անի» և «Արթիկի թիվ 4» մանկապարտեզներում հանրային սննդի արտադրական գործառույթը:
Նոյեմբերի 12-ին, ժամը 07:07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Աբովյան փողոցի թիվ տներից մեկում:
«Շատ հուսադրող և ուրախալի է, երբ երկու կարևոր ոլորտներ, տվյալ դեպքում՝ մշակույթի և առողջապահության, համագործակցում են նույն նպատակի համար»,- նոյեմբերի 10-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց «Երազ» բարեգործական հիմնադրամի Կարինե Մխիթարյանը:
Հայաստանում հաստատված սիրիահայ կանայք չպետք է նորից հայացքն ուղղեն այլ երկրներ: Նրանք կարող են աջակցություն զգալ և հաջողության հասնել հայրենիքում: Այս հորդորն է նրանց հղում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից մինչ Քուվեյթի կլինիկա հասած, սեփական բժշկական կենտրոնը հիմնած և հայրենիքում հաջողության հասած քուվեյթահայ գործարար Հելեն Ազարյանը, ով «Կանանց մտերմիկ զրույց» խորագրով հանդիպմանը հաջողակ պատմությամբ կիսվեց և իր փորձառությունը փոխանցեց սիրիահայ կանանց:
Խարդախության կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ թմրամիջոց հայտնաբերվեց. բացահայտվեց անօրինական թմրաշրջանառության հերթական դեպքը:
«Գլխավոր մեծ կոռուպցիոն ճեղքը բժշկական ոլորտում, որով մարդիկ ազատվում են բանակից, բաց թողած, խոսում ենք տարկետումը վերացնելու մասին։ Լավ կլիներ, իհարկե, որ բոլորը հավասար գնային ծառայեին, բայց մենք գիտենք, որ այսօր այդպես չէ, և այդպես չի լինելու, եթե տարկետումը վերացնենք»։
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել 2018 թ. Հայաստանում անցկացվելիք 3 խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:
Ոստիկանների բացահայտած անօրինական թմրաշրջանառության շղթային ավելացել է նոր օղակ:
Նոյեմբերի 11-ին, ժամը 14:42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, տուժածներ չկան. մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունները. կասկածյալը ճանաչում էր տուժածներին:
Նոյեմբերի 10-ին, ժամը 12.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Ալումյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն՝ դրական դինամիկայով:
2017 թվականի նոյեմբերի 7-ին Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչներ Հ.Գ.-ն և Տ.Ս.-ն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնում հաղորդումներ են տվել այն մասին, որ ս.թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում նույն գյուղի բնակիչ Ռ.Մ.-ն իրենց գումար է առաջարկել 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թեկնածու Մ.Ս.-ի օգտին քվեարկելու համար:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 11-ին Արտյոմ Հարությունյանը հայտնաբերվել է:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ ծառայողները նոյեմբերի 10-ին, ժամը 21.50-ին, Երևանի Զաքյան և Խորենացի փողոցների խաչմերուկի բուքմեյքերական գրասենյակից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Մ.-ին։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևան քաղաքի Սվաճյան փողոցի 12 շենք 69 բնակարանի բնակիչ, 1962 թ. ծնված Արտյոմ Հարությունյանը, որը նոյեմբերի 7-ին, ժամը 10:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Նոյեմբերի 11-ին, ժամը 09:48-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 10-ին, ժամը 23.25-ին, ոստիկանություն է զանգահարել 1986 թ. ծնված Հրանտ Պ.-ն և հայտնել, որ Մխչյան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհին` բենզալցակայանի մոտ, վիճաբանություն է: