Բաժիններ՝

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում միջադեպի մասին հրապարակումների հետ կապված

ՀՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Ջոն Կիրակոսյանի դպրոցում միջադեպի մասին հրապարակումների հիման վրա: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ նոյեմբերի 8-ին Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում երեք առաջին դասարանցիներ իրենց համադասարանցուն, ով Հունաստանի քաղաքացի է, կապել են, ծեծի ենթարկել, ապա կտրել թարթիչները:

Երեխայի մայրը պատրաստվում է դիմել ՀՀ ոստիկանապետին եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930